Մինչև հիմա Հայաստանը գտնվում է բլոկադայի մեջ.Փաշինյան

Կանադայի վարչապետ Ջասթին Թյուդոն  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է,որ Հայկական համայնքը կարևոր դեր է խաղում Կանադայում ոչ միայն անցյալի ողբերգությունները հասկանալու, այլ նաև երաշխավորելու համար: Կանադան շատ կարևոր դեր է խաղում աշխարհում նման ոճիրների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: «Մենք շարունակելու ենք ջատագովել միջազգային մակարդակով ընդունումն ու ճանաչումը»-ասել է նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ  հավելել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միայն անցյալի ճանաչման խնդիր չէ, այլև ապագայի կառուցման խնդիր: «Կարևոր է արձանագրել, որ Հայաստանի համար դա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ Հայաստանն իր նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ պայքարին և, երկրորդ, ՀՀ-ի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև անվտանգության խնդիր է, որովհետև, շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, այսօր մենք ունենք սպառնալիքի պոտենցիալ: Օրինակ՝ մինչև հիմա Հայաստանի սահմանները փակված են Թուրքիայի կողմից, և Հայաստանը գտնվում է բլոկադայի մեջ: Մեզ համար սա անվտանգային սպառնալիք է, և մեր քննարկումների ժամանակ խոսեցինք նաև Ղարաբաղի մասին: Եվ ես ընդգծեցի, որ շատ կարևոր է արձանագրել և միջազգային հանրության համար ավելի ընկալելի դարձնել, թե ինչն է պատճառը, որ ծագել է Ղարաբաղի հարցը, որովհետև, ցավոք սրտի, միջազգային շփումներում երբեմն տպավորություն է ստացվում, որ կան շրջանակներ, որոնք Ղարաբաղի խնդիրն ընկալում են որպես տարածքային խնդիր, դա բացարձակապես այդպես չէ: Ղարաբաղի հարցը ծագել է այն համատեքստում, որ Արցախում ապրող հայերի առաջ կանգնել է ցեղասպանության, նոր ցեղասպանության սպառնալիք: Եվ աչքի առաջ ունենալով ցեղասպանության նախկին փորձը՝ մարդիկ ցանկացել են և ցանկանում են պաշտպանել ապրելու իրենց իրավունքը»,- ասել է վարչապետը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am