Հայաստանի գոյությունը կախված է ռուսական ռազմաբազայից .«Независимое военное обозрениe»

«Արդյո՞ք Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում ֆորպոստի կարիք ունի», նման վերտառությամբ հոդված է ներկայացրել Ռուսական «Независимое военное обозрениe» հանդեսը , հոդվածում քննարկվում է Ղրղզստանում ու Տաջիկստանում Ռուսաստանի ռազմական ներկայության լինել-չլինելու հարցը, ինչպես նաև զուգահեռներ են անցկացվում հայկական ու այդ երկու պետությունների բանակների միջև:
Հեղինակը՝ Ալեքսանդր Խրամչիխինը (Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն) նկատում է, որ թեև Ռուսաստանի համար նշանակալի արժեք ունեն Կենտրոնական Ասիայում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն առանց դրանց չի կարող ապրել: «Իսկ այ Ղրղզստանն ու Տաջիկստանն առանց մեր ռազմաբազաների չեն կարող ապրել: Բայց հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական Դուշանբեն ու Բիշքեկը պարբերաբար Մոսկվային տարբեր պայմաններ են ներկայացնում՝ կապված իրենց տարածքներում ռուսական ռազմաբազաների տեղակայման հետ: Այս իրավիճակն առավել զարմանալի է, քան Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեպքում: Հայերի շրջանում խիստ տարածված վարկած կա առ այն, որ ռուսական ռազմաբազան իրենց անհրաժեշտ չէ՝ չնայած որ իրականում  Հայաստանի գոյությունը կախված է այդ ռազմաբազայից»,-գրում է հեղինակը:
Նա ընդգծում է, որ ի տարբերություն Դուշանբեի ու Բիշքեկի, պաշտոնական Երևանը բավականաչափ խելացի է վարվում՝ Մոսկվային նախապայմաններ ու պահանջներ չներկայացնելով: «Եվ Հայաստանը դա անում է այն պարագայում, երբ հայկական բանակն իրենից բավական լուրջ ռազմական ուժ է ներկայացնում: Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները, նույնիսկ միասին վերցված, այնքան հեռու են հայկական բանակից, որքան Լուսնից: Իսկ առանց մեր ռազմաբազաների նրանց կյանքը շատ ավելի կարճ կլինի»,-գրում է Խրամչիխինը:
Հեղինակը նշում է, որ թեև Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակների մարտական պատրաստվածության մակարդակը շատ ցածր է, սակայն այդ երկրների իշխանությունները շարունակում են ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից ու բողոքներ ներկայացնել:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am