Հայուհին` Բաշկիրիայի առաջին տիկին

Բաշկիրիայի նոր առաջին տիկինը հայուհի է:Նա մասնագիտությամբ ատամնաբույժ, 36-ամյա Կարինե Ավետիսյանն է,ով ամուսնացած է 54-մյա Ռադի Խաբիրովի հետ, ով վերջերս է նշանակվել Բաշկիրիայի Հանրապետության ղեկավար։ Մինչ այդ՝ 2017 թվականի մարտից նա զբաղեցրել է Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը, հայտնում է «Комсомольская правда»-ն:Կարինեն 2006 թվականին ավարտվել է Կուբանի բժշկական համալսարանը։ Մինչ նոր ամուսնու հետ հանդիպելը, նա արդեն դպրոցական տարիքի որդի ուներ։
Զույգն անցած տարի տղա երեխա է ունեցել։