Հրդեհ Բերդում և Ախուրյան գյուղում
Հոկտեմբերի 12-ին` ժամը 16:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախուրյան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել են մոտ 530 հակ պահեստավորված անասնակեր և փայտյա ծածկը՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ): *** Հոկտեմբերի 12-ին`ժամը 22:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թեհլեյան փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել են 200 հակ պահեստավորած անասնակեր և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: