Ո՞վ է Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականը

Eurasianet.org կայքէջը ուշագրավ հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին: Ըստ այդմ, Արսեն Գասպարյանը արտասահմանում մեծ պարտքեր ունեցող և սիգարի արտադրությամբ զբաղվող գործարար է,- ասվում է Eurasianet.org կայքի հրապարակման մեջ, որը հեղինակել է Հայաստանի հարցերով անկախ վերլուծական աշխատանք իրականացնող Գրիգորի Աթանեսյանը։

Ըստ հոդվածի, Արսեն Գասպարյանը Միացյալ նահանգներում ներգրավված է թվով 3 դատական գործերի մեջ։ Համաձայն հրապարակված արձանագրությունների, այդ դատական գործերով Գասպարյանին է վերագրվում շուրջ 25 հազար ԱՄՆ դոլարի չափով չվճարված պարտքեր։ Դատական գործերից 2-ն արդեն ավարտվել են, իսկ վերջինը, որում Գասպարյանը մեղադրվում է հափշտակություն կատարելու մեջ, դեռևս գտնվում է քննության փուլում։ Դատական գործում Ա․ Գասպարյանի դեմ որպես հայցվոր հանդես է գալիս Գրեգ Քահվաճյանը։ Վերջինս հոկտեմբերի 1-ին հայց է ներկայացրել Ֆլորիդայի 11-րդ շրջանի դատարան՝ Ա․ Գասպարյանի պարտքի, ինչպես նաև, պատճառված 19.600 դոլարի չափով վնասի փոխհատուցում ստանալու համար։ Նախորդ 2 դատական հայցերը Գասպարյանի դեմ ներկայացվել են 2015 և 2016 թվականներին։ Հայցորդի դերում հանդես է եկել նախ American Express-ը։ Դատարանի վճռի արդյունքում Գասպարյանը վարկերը ժամանակին չվճարելու համար տուգանվել է 10.487 դոլարով, ինչպես նաև պարտավորվել է վճարել դատական գործընթացի հետ կապված մնացած ծախսերը։ Երկրորդ դեպքում հայցորդ կողմը հանդիսացել է Capital One Bank-ը՝ համապատասխանաբար 5335 դոլար պահանջով, սակայն դատական գործընթացի ընթացքում բանկը ետ է վերցրել ներկայացված հայցը, հավանաբար՝ Գասպարյանի կողմից պարտավորությունները կատարելու պատճառով։
Հոդվածի հեղինակը նշում է, որ կառավարության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում ոչ թե աշխատանքի է ընդունում օգնականներ և խորհրդականներ, այլ պարզապես գործի է նշանակում իր մտերիմներին։ Ըստ հեղինակի՝ Ն. Փաշինյանի նման ընտրությունը հանգեցնում է արտաքին քաղաքականության խնդիրների, իսկ քննադատներին ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս մատնանշելու, որ վարչապետն ունի պրոբլեմատիկ թիմ և աշխատակազմ։ Հոդվածում հիշատակվում է է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդական Էնդի Ուայթի այն դիտարկումը, որ ԱՄՆ-ում այդպիսի անցյալը և ֆինանսական պատմությունը «կարմիր դրոշակի» դեր կկատարեին որևիցե պաշտոնում առաջադրվելու ճանապարհին։
Ըստ հոդվածագրի, Ա․ Գասպարյանը ՀՀ արտգործնախարարությունում աշխատանքը թողել է 2000 թվականին, որից հետո մեկնել է Մոսկվա։ Այնտեղ նա հիմնադրել է «Hecho a Mano» անունով թերթը, որը նվիրված էր սիգարի պատմությանը, և իրեն համարել է սիգար ծխելու մեծ վարպետ։ Հեղինակը զարմանք է հայտնում, որ Ա. Գասպարյանի՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված կենսագրականի մեջ բացակայում են սիգարի բիզնես ունենալու հանգամանքը, ինչպես նաև հանված է վերջինիս ռուսական նավթային ընկերությունում որպես գործադիր տնօրեն աշխատած լինելը։ Հետաքրքրական է նաև, որ հոդվածի հեղինակի հետ ունեցած զրույցում Արսեն Գասպարյանը հրաժարվել է մեկնաբանություններ տալ, միայն նշել է, որ դատական հայցերը բոլորը քաղաքացիական գործեր են, և դրանք որևէ հետաքրքրություն իրենցից չեն ներկայացնում։ Նա նշել է, որ 2014 թվականից սկսած որևէ բիզնես շահ չի ունեցել, մինչ այդ էլ զբաղվել է տպագրական աշխատանքներով, իսկ Դոմինիկյան հանրապետությունում ունեցել է ծխախոտի բիզնես, որը, սակայն, այժմ չի գործում։   168.am 

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am