Ե՞րբ է արձակվում Ազգային ժողովը՝ վարչապետի հրաժարականի դեպքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վերլուծություն, թե երբ է արձակվում ՀՀ ԱԺ-ը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում. «ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»։ ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածով սահմանված ժամկետները կարգավորվում են՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ստորև նշված հոդվածներով. Այսպես «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցությունն իրավունք ունի՝ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու կամ քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ եւ առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու»: Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ խմբակցություններն ԻՐԱՎՈՒՆՔ ունեն, այլ ոչ թե ՊԱՐՏԱՎՈՐ են առաջադրելու վերչապետի թեկնածու։ Ընդորում, վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել յոթնօրյա ժամկետում՝ սկսած ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու օրվանից։ Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը: Այսինքն, օրենսդիրը հնարավոր բոլոր իրավիճակներում քվեարկության օր է սահմանել վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը։ Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո՝ վեց օրվա ընթացքում»: Այսինքն, «քվեարկության օրը» վարչապետ չընտրվելու դեպքում, յոթ օր հետո անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ, ընդորում օրենսդիրը չի նախատեսել որևէ բացառություն՝ վարչապետի չընտրվելու պատճառների վերաբերյալ (ընտրության օրը քվորում չի եղել, կամ թեկնածու չի առաջադրվել, կամ թեկնածուի օգտին չեն քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը): Օրենսդիրը ամրագրել է, որ քվերակության օրվանից սկսած վարչապետի թեկնածությունը կարող է առաջադրվել՝ վեց օրվա ընթացքում։ Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն. «Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ եթե կրկին վարչապետ որևէ պատճառով, այդ թվում իմ կողմից վերը նշված պատճառներից որևէ մեկով, չի ընտրվում՝ ՀՀ Ազգային ժողովը արձակվում է իրավունքի ուժով, այսինք որևէ լրացուցիչ որոշում կայացնելու կարիք չկա՝ ՀՀ Ազգային Ժողովը նույն օրը համարվում է արձակված։ Ինչ վերաբերվում է վերը նշված հոդվածի 6-րդ մասում ժամկետի հաշվարկման համար օգտագործված «քվեարկությունից հետո» սահմանմանը, ապա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունվի օրենսդրի կողմից ամրագրված «քվեարկության համար նախատեսված օրը», որը ինչպես վերը նշեցի հանդիսանում է՝ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը։ Նման մեկնաբանումը բխում է տվյալ նորմի նպատակից, ինչը նկատի է ունեցել օրենսդիրը («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք 41-րդ հոդված)»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am