«Այս գուլպաներից մեկն իմն է, մյուս՝ Ձերը». Նիկոլ Փաշինյանը՝ Կանադայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: ՀՀ վարչապետը նշել է. «Հայաստանում շատ է քննարկվում, և պարոն վարչապետն էլ նշեց, որ 1984 թվականին իր հոր՝ Պիեռ Թրյուդոյի հետ Հայաստան այցելելու առիթ է ունեցել: Եվ հույս ունեմ, որ պարոն Թրյուդոն հասկանում է, որ խորհրդային այդ ժամանակաշրջանում իր հայրիկի հետ մենակ չեն եղել: Եվ մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը փնտրել և գտել է այս լուսանկարը Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից: Ի՞նչն է հետաքրքիր. քանի որ պարոն Թրյուդոն այն ժամանակ տակավին մանուկ է եղել և հետաքրքրություն չի ներկայացրել Պետական անվտանգության կոմիտեի համար, նա որևէ կերպ օբյեկտիվի տեսարանում չի հայտնվել: Հաճույքով սա նվիրում եմ իմ բարեկամին:

Բայց սա ամենը չէ: Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը»:
Ելույթ է ունեցել նաև Ջասթին Թրյուդոն. «Իսկապես ինձ համար շատ մեծ հաճույք է ձեզ ճանաչելը և ձեր միջոցով՝ նաև ձեր երկիրը: Ինչպես ասացիք, 30 տարի առաջ հորս հետ առիթ եմ ունեցել այստեղ գտնվելու, բայց հիմա վերադարձել եմ մեծ հաճույքով: Շատ ուրախ եմ ծանոթանալ ձեր երկրի բռնած ուղուն, ձեր երկրի ժողովրդին և ողջունում եմ ձեզ դրա համար: Ներկայումս շատ երկրներ նահանջ են ապրում ժողովրդավարությունից, մատնվում են պոպուլիստական նկրտումների, և ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի հետընթաց: Եվ դուք այսօր Հայաստանում հաստատակամ և հպարտորեն ճիշտ ուղղությամբ եք ընթանում, դուք առաջնորդում եք դեպի ժողովրդավարություն և կարծում եմ՝ հպարտորեն: Եվ ոչ միայն իմ անունից, այլև Կանադայի ձեր հայրենակիցների անունից շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ: Ուրախ եմ այսօր ոչ միայն ներկայացնել մեր պատվիրակությունը, այլև կանադահայերին, որոնց թվում ունեմ բավական շատ բարեկամներ»,- ասել է նա:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am