Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդի տեղակալը
Իրաքի ռազմական օդային ուժերի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի տեղակալ Ասի ալ-Օբեյդին, հաղորդում է rbc.ru-ն: Ահաբեկիչների ղեկավարը սպանվել է Իրաքի Անբար շրջանում: Նշվում է, որ 2013 թվականին ալ-Օբեյդին փախել է Աբու-Գրեյբ բանտից և միացել է ԻՊ-ին, որտեղ ղեկավարել է «Իսլամական եպտության» ռազմական խորհրդի շտաբը:
