Անթույլատրելի է մոտ ժամանակներում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, եթե այն պետք է անցկացվի նոր ԸՕ-ով. Դավիթ Հարությունյան
Կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը գրված է շատ հապճեպ, և դա է պատճառը, որ կան բավականին շատ խնդրահարույց հարցեր, որոնք գործնական առումով կարող են խանգարել ընտրությունների պատշաճ անցկացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին, որն արդեն հրապարակվել է e-draft.am կայքում: «Կան մի շարք սկզբունքային հարցեր, ինչպես, օրինակ, կոալիցիաների ստեղծման սահմանափակման վերացումը, ինչը, ըստ իս, ունի Սահմանադրության հետ աղերսներ, որովհետև նախատեսվում է, որ Ընտրական օրենսգիրքը նման սահմանափակումներ պետք է նախատեսեր»,-ասաց նա: Նա նշեց, որ կան խնդիրներ, որոնք վերաբերում են ԸՕ-ի նախագծին իր ընդհանուր մոտեցմանը, մասնավորապես, փակ համամասնական
