«Օֆշորային «լվացքատունն» ու «օտարերկրյա» ներդրումների առասպելը». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին շրջանում քոչարյանամերձ ու քոչարյանահակ լրատվամիջոցներն ու ցանցային ֆեյքերը, մեկը մյուսին հերթ չտալով, գովերգում են քոչարյանական տնտեսական թռիչքի առասպելը, ու հատկապես՝ դրանց մեջ երկնիշ տնտեսական աճի ու ներդրումային բումի թեմաները։ Մի կողմ թողնենք դրանց հետ կապված վիճակագրական մանիպուլյացիաներն ու ձեռնածությունները: Այնուամենայնիվ, ընդունենք, որ ներդրումներ եղել են, ու հատկապես՝ շինարարության ոլորտում։ Բայց ի՞նչ աղբյուրներից։  ԱԱԾ վերջին բացահայտումը՝ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման /ամենահամեստ հաշվարկներով խոսքը 90 միլիոն դոլարի մասին է/ ու դրանց միջոցով Հայաստանում երեք շքեղագույն հյուրանոցների կառուցման վերաբերյալ, ուղղակի լույս են սփռում հիշյալ ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների բլեֆի վրա։ Հայաստանից թալանված ու օֆշորային գոտիներում հանգրվանած-լվացված, ու մաքրամաքուր տեսքով որպես «օտարերկրյա ուղղակի ներդրումներ» գեղեցիկ ցուցանակի տակ երկիր մտած գումարների մասին շատ է գրվել ու խոսվել։ Կիպրոս, Ջերսի, Բելիզ, Վիրջինյան կղզիներ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա... այս շարքը կարելի է շարունակել։ Սրանք են այն հավաքական լվացքատները, որոնք տասնամյակներ շարունակ հարթակ են եղել Հայաստանից անօրինական գումարների դուրսբերման համար։ Օգտագործվել են փողերի լվացման բազմատեսակ սխեմաներ՝ դրածո կամ երրորդ անձանց միջոցով ընկերությունների հիմնում, տրանսֆերային գնագոյացում, արժեթղթերի միջոցով մանիպուլյացիաներ, անշարԺ գույքի վարձակալության հետ խարդախություններ և ֆիկտիվ պայմանգրերով վճարումներ օֆշորային ընկերություններին և այլն։ Մի բան ակնհայտ է. Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները ազդելու էին օֆշորային «լվացքատան» անխափան աշխատանքի վրա ու որպես հետևանք «օտարերկրյա» ուղղակի ներդրումները, ասել է թե՝ հայաստանյան կրիմինալ ծագումնաբանության փողերի հետադարձ հոսքը պետք է էապես կրճատվեր, հատկապես՝ օֆշորային գոտիներից։ Պաշտոնական վիճակագրությունը դա հաստատում է։ 2018թ հունվար-հունիսին հատկապես դեպի Հայաստան ներդրումների հոսք ապահովող առաջատար օֆշորներից ներդրումները կրճատվել են 10-11 անգամ։ Սա է իրականությունը։ Այնպես որ, ներդրումների կրճատման պատճառը պետք է ոչ միայն և ոչ այնքան արտահերթ ընտրությունների հետ կապված ռիսկերի մեջ տեսնել, որքան ներդրվելիք փողերի ծագման կրիմինալ ծագումնաբանության մեջ»։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am