ԱՄԷ-ի համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ․ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբա

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական անդամակցության վերաբերյալ հայտարարությունն արվել է Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան շնորհակալություն հայտնեց իր երկրի կառավարության և ժողովրդի անունից՝ նշելով, որ Էմիրությունների համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։ ‹‹Այս արժեքավոր նախաձեռնությունն արտացոլում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների և պատմական համերաշխության  խորությունը։ Այն նաև արտացոլում է մեր հավատարմությունն այն արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։ Այս համատեղ հանձնառությունը փաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի կարևորության մասին ››,- ասաց Զաքի Նուսեյբան։ ԱՄԷ պետնախարարն ընդգծեց նաև, որ ֆրանսերենն ամրապնդում է մշակութային բազմազանությունը՝ իր մեջ ներառելով հանդուրժողականության և բազմամշակութայնության արժեքները։ Ֆրանսերենն իրենից ներկայացնում է նաև համամարդկային ժառանգության կարևոր մաս, ինչն այս լեզուն դարձնում  է այն աղբյուրներից մեկը, որը խաղաղության արժեքներ և մշակույթ է սերմանում տարբեր ժողովուրդների մեջ։ ԱՄԷ պատվիրակությունը՝ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ, մասնակցում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։  Պատվիրակության կազմում են նաև ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հարցերով նախարարի օգնական Յակուբ ալ-Հուսնին, ՄԱԿ-ի վարչության պետ Մուհամմադ Սեյֆ Հիլալ ալ- Շեհին, կապի վարչության փոխտնօրեն Ամինա Աբդ Ալլահ ալ-Համմադին, ֆրանկոֆոնիայի հարցերով բաժնի պետ Սալեմ Սահիլ ալ-Նիյադին, Մարիամ Զայեդ ալ- Մազրուին և Ալիա Իբրահիմ ալ-Հուսնին։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան հանդիպել է նաև ԵՊՀ Արաբագիտության բաժնում ոսովորող մի խումբ ուսանողների հետ, ովքեր ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնած կրթական ծրագրի շրջանակում  այս տարի այցելել էին ԱՄԷ։ Էմիրություններ կատարած այցի ժամանակ հայ ուսանողները ճանաչողական այցեր են կատարել ալ-Բաստակիա քաղաք, ‹‹Իթթիհադ››  թանգարան, որոնց ընթացքում ծանոթացել են ԱՄԷ մշակույթին, պատմությանը և հիմնադրման փուլերին։ Բացի այդ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ-Քասիմին ԵՊՀ Արևելագիտության բաժնում բացել է  Էմիրությունների անվան լինգաֆոնային լսարան, ինչը ևս վկայում է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ մշակութային երկխոսության ամրապնդման ԱՄԷ հանձնառության մասին։ ԱՄԷ-ն մասնակցել է նաև Երևանի կենտրոնում անցկացված «Ֆրանկոֆոնիայի ավան» ցուցահանդեսին, որի ժամանակ էմիրություններից ժամանած մշակութային խմբերը ներակայացրել են էմիրաթական ազգային ժառանգությունը։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am