Վանաձորում փորձել են սպանել քրեական հայտնի հեղինակությունների. մանրամասներ (լուսանկարներ). ՀԺ

Նախօրեին երեկոյան Վանաձորի «Նավ» ռեստորանի բակում հնչած կրակոցներով փորձել են սպանել քրեական հեղինակությունների: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 3 տղամարդիկ, որոնց մեջ է եղել նաեւ 41-ամյա Գևորգ Նավոյանը, մասնակցելիս են եղել վերջինիս հարազատներից մեկի հոգեհանգստին: Մինչ ժամը 18-ը, երբ տեղի էր ունենալու հոգեհանգիստը, վիրավորում ստացած տղամարդիկ մտել են սգո սրահի հարեւանությամբ գործող նշված ռեստորան, հաց կերել, այնուհետեւ, երբ ռեստորանից դուրս են եկել, նրանց է մոտեցել Վազ-21-07 մակնիշի ավտոմեքենան, ինքնաձիգից կրակոցներ արձակել ու անմիջապես դիմել փախուստի: Ավելի ուշ ավտոմեքենան ամբողջովին այրված վիճակում հայտնաբերվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում: Դեպքից մինչ այս պահը Վանաձորում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի, Բազումի եւ Գուգարքի բաժնի ծառայողները, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն ու մի շարք այլ իրավապահ կառույցներ: Մարզկենտրոնի բոլոր փողոցներում ոստիկանությունը «պոստեր» է տեղակայել: Մեզ հասած տեղեկություններով, դեպքից մինչ այս պահը Վանաձորի իրավապահները շուրջ 2 տասնյակ բնակարաններ են այցելել, բազմաթիվ անձինք են տարվել ոստիկանության բաժիններ, բազմաթիվ հարցաքննություններ են կատարվել նրանց հետ, ովքեր որեւէ կերպ հնարավոր է առնչություն ունեցած լինեն աղմկոտ կրակոցների հետ: Մեզ հայտնի դարձավ, որ Վանաձորի քրեական հեղինակություններից մի քանիսը դիմել են փախուստի, իրավապահները նրանց բնակարաններում ու քաղաքում չեն գտնում: Մարզկենտրոնում ոստիկանների կողմից իրականացվում են մեծամասշտաբ օպերատիվ գործողություններ, որոնք հիմնականում առնչվում են քրեական անցյալ ունեցող անձանց հետ: ՀԺ-ի աղբյուրի փոխանցմամբ, Գեւորգ Նավոյանը Մոսկվայում հայտնի քրեական հեղինակություն է, ով Հայաստան էր ժամանել վերջերս, հարազատներից մեկի հարսանեկան արարողությանը մասնակցելու համար եւ օրեր առաջ արդեն պետք է մեկնած լիներ Մոսկվա, սակայն հարազատի մահը հետաձգել է Մոսկվա այցը: Ի դեպ, մեքենան, որից կրակոցներ են արձակվել, գնվել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն գնորդը մեքենայի անվանափոխում չի իրականացրել: Ստացվում է, որ նախօրեին Վանաձորում հնչած կրակոցները հնարավոր է հնչեին նաեւ օրինակ Երեւանում, ու չի բացառվում, որ հեղինակություններին սպանել ցանկացող անձինք հետեւել են վիրավորներին, եւ հարմար պահի կրակել: Վանաձորցիները չեն բացառում, որ հնչած կրակոցները հնարավոր է շարունակություն ունենան: Ոստիկանության փոխանցմամբ՝ հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am