Հատուկ միջոցառումներ են մշակոլ
ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում մշակել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներ եւ քննարկել Միջին Ասիայում իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Որոշվել են «ռազմական նշանակության համատեղ համակարգերի զարգացման ուղղությունները՝ հակաօդային պաշտպանություն, ռադիոտեղորոշիչ ճանաչում, կապի, վերահսկողության եւ ճառագայթման, քիմիական եւ կենսաբանական միջավայրի գնահատում»: «Խորհրդի կողմից ընդունված որոշումները կնպաստեն պաշտպանության եւ անվտանգության բնագավառում համագործակցության զարգացմանը: Մեր աշխատանքի ընթացքում գնահատվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ միջազգային ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտ միջոցներ են մշակվել», - ասել է Շոյգուն:
