Ֆրանկոֆոն առաջին տիկինները այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան

Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկիններն այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան, որը համարվում է տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն: Այսօր առաջին տիկիններին էր միացել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկինը՝ Բրիջիթ Մակրոնը, ով ժամանելով ֆրանսիական «բիզու»-ով ողջունեց միային Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ու Բելգիայի վարչապետի կնոջը։ Հյուրերը թանգարանում ծանոթացան Քոչարի տարբեր ժամանակահատվածների աշխատանքներին, որը կարելի է բաժանել նաև որպես վենետիկյան, ֆրանսիական, հայկական։ Ներկայացվեց Քոչարի սիրո պատմությունն ու նրա ամուսնությունը Մելինե Օհանյանի հետ, սակայն Քոչարը վեչադառնում է Հայաստան, իսկ Մելինեն մնում Փարիզում։ Հյուրերին ներկայացվեց Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը՝ որպես 20-րդ դարի մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից մեկը։ Հյուրերը այցի վերջում գրառումներ կատարեցին թանգարանի մատյանում։ Նշենք, որ Քոչարը տարածական նկարչության /”Peinture dans l’espace”/ հիմնադիրն է. պլաստիկ - գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Առաջին տիկինները Երվանդ Քոչարի թանգարանից մեկնեցին Գաֆեսճյան թանգարան, այնուհետ պետք է լինեն Ֆրանկոֆոնիայի ավանում։ Նշվեց, որ Քոչարի աշխատանքներից ցուցադրված է նաև Փարիզի Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am