Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք. Հովիկ Չարխչյան

Ցանկացած երկրում, ցանկացած իրավիճակում հասարակության գերքաղաքականացումն իր ետևից ավերածություններ է թողնում: Մենք այս իմաստով, ցավոք, բացառություն չկազմեցինք: Այսօր ներքին բևեռացումը շատ դեպքերում ձեռք է բերում ագրեսիվ որակներ, ընդդիմախոսներին ոչնչացնելու հիվանդագին մոլուցք, նպատակին հասնելու համար միջոցների մեջ ընտրություն չկատարելու հանցավոր հետևողականություն: Ու եթե նույնիսկ ընդունենք, որ հեղափոխական իրավիճակներում գրեթե անհնար է խուսափել առճակատումներից, ամեն դեպքում չենք կարող նաև չարձանագրել, որ հակազդեցությունը ոչ միշտ է ազնիվ և ոչ միշտ են ընտրվում ճիշտ թիրախներ: Արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում, թացն էլ այրվում է չորի հետ: Վարկաբեկվում, անվանարկվում են պատվարժան մարդիկ, ովքեր այս երկրի ու ժողովրդի առաջ նշանակալի ավանդ ունեն: Եվ նրանց միակ «մեղքն» այն է, որ որոշակի հարցերի շուրջ պաշտպանում են այլ տեսակետ և իրենց սկզբունքների մեջ փոփոխական չեն: Մերկապարանոց, չհիմնվորված, մտացածին մեղադրանքներ են նետվում հրապարակ և ոչ ոք չի մտահոգվում, թե որն է ճշմարությունը: Առաջնային նպատակ է դառնում ամեն գնով չեզոքացնել այլակարծությունը, հոգեբանորեն ճնշել նրանց, ովքեր չեն կիսում մյուսների կարծիքը: Նման երևույթներն, ինչ խոսք, չեն կարող ստվեր չնետել հեղափոխության որդեգրած արժեքների վրա: Այդ իսկ պատճառով էլ բոլոր այն մարդիկ, ովքեր սթափ մտածությամբ են օժտված, ահազանգում, տագնապ են հնչեցնում ձևավորվող մթնոլորտի առնչությամբ: Այլապես ի՞նչ արժե սիրո ու հանդուրժողականության մասին կարգախոսը, եթե շրջապատում ոչ սեր ես տեսնում, ոչ էլ առավել ևս` հանդուրժողականություն: Հայտնի բան է, որ մեծ ալիքներն իրեն հետ բերում են նաև շատ փրփուր և շատ աղբ: Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք` ձերբազատվել հեղափոխության վերափոխիչ հորձանքի հետ ներթափանցած ավելորդություններից, մաքրաջրել, զուլալեցնել, հանդարտեցնել տարերքը, կյանքը տեղափոխել բնականոն հուն: Իսկ եթե իրոք ուզում ենք մաքրել մեր երկիրը աղտեղությունից, դա պիտի անել մաքուր ձեռքերով ու մաքուր խղճով: Ուրիշ ճանապարհ չկա, քանի որ հակառակ դեպքում կասկածի տակ կդրվի ողջ գործընթացի բարեհաջող ելքը: Հեղափոխությունը պիտի ինքնամաքրվի: Պիտի մերժվի սևերի ու սպիտակների բաժանելու հանցավոր մտայնությունը, որը պառակտումների սերմ է բերում: Պիտի փակվեն զազրախոսների բերանները: Պիտի սանձվեն բոլոր նրանք, ովքեր պատեհապաշտության դիրքերից հաշվեհարդար են տեսնում մյուսների հետ և դա մատուցում են իբրև պայքար նոր Հայաստանի համար: Պետք է վերջ տրվի ոհմակային մտածողությանը: Չէ՞ որ մարդիկ հենց դրա դեմ ոտքի կանգնեցին: Հովիկ Չարխչյան Գրականագետ panorama.am

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am