Բելգիան կմիանա ԴԱԻՇ-ի դեմ ռմբակոծություններին
Բելգիան հաստատում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում ԴԱԻՇ-ին ավիահարվածներ հասցնելու մտադրությունը՝ հայտարարել է թագավորության վարչապետ Շառլ Միշելը։ Երկիրը մտադիր է կոալիցիայի կազմում ահաբեկիչներին ռմբակոծել մոտ ապագայում՝ հայտնում է dni.ru-ն։ Կառավարությունում քննարկում են ԴԱԻՇ-ի դիրքերին ուղղված ռմբակոծություններին զինված ուժերի մասնակցության հնարավորությունը։
