Սերժ Սարգսյանի օրոք ակտիվորեն բիզնեսով զբաղվող Ավետիսյանը մի քանի օրում տուժողից հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի անունը մի քանի օր է` չի իջնում ԱԱԾ հաղորդագրություններից: Ու ճակատագրի հեգնանքով Ավետիսյանը մի քանի օրում տուժողից հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում, իհարկե, տարբեր քրեական գործերով: Օրեր առաջ ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտվել է 2009թ. Արմեն Ավետիսյանի նկատմամբ մահափորձի պատվիրատուն, ըստ այդմ` մեղադրանք է առաջադրվել ու հետախուզում հայտարարվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի նկատմամբ:

Իսկ երեկ պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։
Գործն առնչվում է «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցմանը: Լինելով բարձրաստիճան պաշտոնյա` Ավետիսյանն անձամբ ֆինանսավորել է հյուրանոցի շինարարությունը, սակայն ներկայացվել է, թե կառուցողը Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությունն է, որ ներդրումներ է անում ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ. ԱԱԾ տեսանյութում հյուրանոցի բացման արարողության արխիվային կադրերն են, որտեղ Քոչարյանը խոսում էր օտարերկրյա ներդրումների մասին: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Ավետիսյանը տեւական ժամանակ աշխատել է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո:
Երբ Սերժ Սարգսյանը ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարն էր, Արմեն Ավետիսյանը 1997-99թթ. աշխատել է որպես ՆԳՆ ԿՀԴՊ ԳՎ-ի` 6-րդ վարչության բաժնի պետ։ Արդեն 1999-2001թթ. աշխատել է ՀՀ ԱԱՄ վարչության պետ, այն ժամանակ Սարգսյանն ԱԱ նախարարն էր, հետո ՊՆախարարը: Սակայն 2001թ. էլ Ավետիսյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահ, եւ այդ պաշտոնից նրան հեռացրեց Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո։
Միայն թե Սարգսյանի նախագահության ժամանակ Ավետիսյանը շատ ակտիվորեն զբաղվել է բիզնեսով: Ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ» թերթի աղբյուրները, հենց Սերժ Սարգսյանի հորդորով է նա արդեն Ծաղկաձորում կառուցել եւս մեկ «Գոլդեն Փելես» հյուրանոց ներդրումներ ցույց տալու համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am