Քաղաքականության մեջ «միշտ» ասելն անզգույշ արտահայտություն է․ «շեֆն» էլ հավերժ չի

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մենք չափից դուրս արագ ենք մարդկանց կպցնում «պատեհապաշտ» պիտակը՝ չփորձելով խորանալ հասարակական-քաղաքական համակարգի և նրա մեխանիզմների մեջ: Բերեմ երկու օրինակ՝ մի քանի տասնյակ օրինակների շարքում: Սերժ Սարգսյանի «ամենահավատարիմ» մարդկանցից մեկը՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, որը «Շանթի» «Հեռանկարի» տաղավար էր եկել այս տարվա ապրիլի 22-ին՝ վարչապետ Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ, և ապացուցում էր, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցերն անօրինական են, իսկ իշխանությունը բոլոր հիմքերն ունի հարկադրանքի միջոցներ կիրառելու, այդ նույն մարդը մի քանի օր առաջ ասել է՝ «ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, ցանկացած պահի»: Նման խոստումներ միայն եկեղեցում են տալիս՝ պսակվելու ժամանակ. «Միշտ իրար կողքի ենք լինելու՝ վշտի և ուրախության մեջ, առողջության և հիվանդության դեպքում»: Քաղաքականության մեջ «միշտ», «ցանկացած պահի» ասելն առնվազն անզգույշ արտահայտություն է՝ իսկ եթե ձեր նոր «շեֆը» հանկարծ ինչ-որ քայլի գնա, որն, ըստ ձեզ, անընդունելի է․․․ Կամ, ի վերջո, այդ «շեֆն» էլ հավերժ չի: Կամ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու համար: Դրանից առաջ նա մտել էր ՀՀՇ և դուրս էր եկել այնտեղից, իսկ մինչ այդ կոմունիստ էր: Եթե տարբերակ ունենա, հավանաբար կմտնի «Քաղաքացիական պայմանագիր»: Այդ մարդուն ես չեմ ճանաչում, բայց նրա մասին խոսում են որպես լավ մասնագետի: Գևորգ Կոստանյանին ճանաչում եմ և, կարծում եմ, որ նա օժտված անձնավորություն է և իրավաբանության մեջ՝ պրոֆեսիոնալ: Խնդիրը, կարծում եմ, այդ անձանց մեջ չէ, ոչ էլ՝ Կոմկուսի, ՀՀՇ-ի կամ ՀՀԿ-ի: Խնդիրը, կրկնեմ, համակարգն է: Հիշյալ կազմակերպությունները ոչ թե կուսակցություններ են դասական իմաստով, այլ մի միջավայր, որը կարող է լինել որոշ դեպքերում օգտակար, իսկ որոշ պարագաներում՝ վտանգավոր: Այդպես չպիտի լինի. եթե մարդը հավատավոր կոմունիստ է, ՀՀՇ-ական կամ ՀՀԿ-ական, «սերժական» կամ «նիկոլական», ապա դա ոչ մասնագիտական, ոչ հասարակական կյանքում չպիտի օգնի կամ խանգարի նրան, դա մարդու համոզմունքն է, որն, իհարկե, նա կարող է փոխել, բայց ոչ ոք իրավունք չունի նրան նախատելու, առավել ևս՝ հետապնդելու այդ համոզմունքի համար, մյուս կողմից՝ դա չպիտի լինի նաև նրան խրախուսելու կամ առաջ քաշելու միջոց: Հին և «շատ հին» (կոմունիստական) Հայաստանում կուսակցական կամ «թիմային» պատկանելությունը մարդու համար վճռորոշ նշանակություն ուներ: Դատելով նրանից, թե ինչպես են Հանրապետական կուսակցությունից և խմբակցությունից փախչում պատգամավորներն ու պաշտոնյաները, «ավանդույթն» առայժմ պահպանվում է»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am