Առաջնորդների կոչը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն, գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար: Ստորև ձեզ ենք ներկայացնում գագաթաժողովի շրջանակներում աշխարհի առաջնորդների մինչ այժմ հնչեցրած ելույթներից հատվածներ:

Գագաթաժողովի բացման խոսքում Հայաստանի վարչապետ նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետությունների և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի շուրջ։ Նա անդրադարձել է մարդկությանը սպառնացող մարտահրավերներին՝ պետությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի խնդրին: «Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը»,- ասել է Փաշինյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շեշտել է, որ Երևանում մի մեծ ընտանիք է հավաքվել, ընտանիք, որը ներառում է բոլոր մայրցամաքները: «Մենք բոլորս պատկանում ենք այդ ընտանիքին և չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չեն կրում նույն անունները, ոմանք նաև Աստծուն չեն հավատում: Մենք ապրում ենք շատ տարբեր կլիմայական պայմաններում, մեր երգերը նման չեն իրար: Մենք ունեցել ենք նաև վերքեր, որոնք նոր են սկսում փակվել: Այնուամենայնիվ, այս բազմազան ընտանիքը միասնական է՝ համախմբված մի լեզվի շուրջ: Այս լեզուն մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք: Այս լեզուն չի պատկանում որևէ մեկին, այն բոլորինն է: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը: Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի միջոցով, այլ աշխարհին ուղղված մեր տեսլականով: Մեր տեսլականը պարբերաբար վերաիմաստավորվում և թարմացվում է: Եղբայրությունը, խաղաղությունը արդարությունը կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը»,- ասել է Մակրոնը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց: «Միասին մենք կարողացել ենք ստեղծել մի տիրույթ, որտեղ առաջնորդվում ենք իրար հանդեպ հարգանքով, որտեղ մեր պետությունները կարող են զարգանալ, լսել իրար ու այս ամենը ֆրանսերենով: Ձեր երկիրը ունենա 99 մլն բնակչություն, թե 9 մլն, դուք լիիրավ անդամ եք այս կազմակերպության: Մենք պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել: Այս գագաթնաժողովը կայանում է շատ կարևոր մի պահի: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու մեր կարգախոսը, քանի որ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն միասին ապրելու կարգախոսի տիրույթում: Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում գլոբալիզացիայից: Բնիկ ժողովուրդներ կան շատ, որոնք նույնպես իրենց մոռացված են զգում ժամանակակից աշխարհի խոստումներից: Սակայն ոչ մի երկիր չի կարող գրանցել հաջողություններ առանց բոլորի մասնակցության՝ անկախ նրանց կրոնական ու այլ պատկանելությունից: Ֆրանկոֆոն երկրները լավագույնն են դիրքավորված այս արժեքների առաջամարտիկներ լինելու համար: 10 ամենաարագ զարգացող պետություններից 5-ը ֆրանկոֆոն պետություններ են»,- ասել է Թրյուդոն:
Նիգերի նախագահ Իսուֆու Մահամադուն անդրադարձել է մի քանի մարտահրավերների՝ անվտանգություն, միգրացիա, դեմոգրաֆիկ խնդիրներ, կլիմայական խնդիրներ, բազմաբևեռ աշխարհի մարտահրավեր: «Մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչությանը: Մյուս կողմից միգրացիոն տեղաշարժերի ակունքում ծայրահեղ աղքատությունն է: Այստեղ անհրաժեշտ է իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր: Դեմոգրաֆիկ մարտահրավերների համատեքստում կցանկանայի առաջ քաշել երիտասարդ աղջիկների, կանանց ուսուցման հարցերը: Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդ աղջիկների ու կանանց կրթությունը, բացառել պարտադիր ամուսնությունները»,- ասել է Մահամադուն:
Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը ֆրանկոֆոն երկրներում ծայրահեղ աղքատությունը կանխելու նպատակով մեծապես կարևորում է կրթության դերը: «Ապրել միասին շատ ավելի հեշտ է, երբ կիսում ենք նույն լեզուն: Մենք պարտավորվել ենք ՖՄԿ-ի մարդասիրության և խաղաղության արժեքները փոխանցել անդամ հանդիսացող երկրների բնակիչներին: Մեր կազմակերպությանը միանալ ցանկացող երկրների թիվը խոսում է ՖՄԿ-ի օրինակելի լինելու մասին: Պետք է ուշադիր լինենք ամենախոցելի ոլորտներից մեկի` կրթության նկատմամբ: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում Միկայել Ժանին` կատարած աշխատանքի համար: Մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի կասեցնենք ծայրահեղ աղքատության տարածումը: Այս առումով ընդգծում եմ կրթության կարևորությունը»,-ասել է արքայազնը:
Լիբանանի նախագահ Միշել Աունը կարևորել է մի քանի լեզուների իմացությունը՝ նշելով, որ դա հարստացնում է մարդուն: «Ծնվելուց հետո մոր հետ առաջին կապը լեզուն է: Կյանքի ընթացքում, սովորելով նոր լեզուներ, մարդը հարստանում է և մեկից ավելի լեզու իմանալը բազմապատկման նշան է: Ես հնարավորություն ունեմ մտածել ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ, սովորել եմ իտալերեն, իսպաներեն, անգլերեն: Լեզվի ուղեգիծը հրաշալի կամուրջ է քաղաքակրթությունների միջև»,- ասել է Աունը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը վստահեցրել է, որ փլատակների վրա կառուցված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ամուր կանգնած է հողի վրա ու պատրաստ է դիմակայել առկա մարտահրավերներին: «Միշտ չէ, որ մենք կարողացել ենք լավագույնս լուծել բոլոր հարցերը: Մենք մեր կազմակերպությունը կառուցել ենք փլատակների վրա: Մենք ֆրանսերենի միջոցով կարողացանք ապահովել վերածնունդ մեզ համար և աշխարհի համար, ֆրանսերենը փախանցեց կենսական և մարդասիրական ուժ: Ֆրանսերենը կարողացավ փոխանցել մեր մշակույթների բազմազանությունը և հավասարազոր արժանապատվությունը: Մենք ամուր կանգնած ենք հողի վրա, որպեսզի լավագույնս կարողանանք դիմակայել այսօրվա մարտահրավերներին»,- ասել է Ժանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրե Ազուլեն ընդգծել է կանանց և աղջիկների համար բարձր կրթական մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը: «Մեր պատասխանատվությունն այս ամենի համար շատ մեծ է: ՖՄԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք կարող ենք շատ հարցերի պատասխաններ տալ»,-ասել է Ազուլեն:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքի որոշումը հրապարակվելու մարտի 5-ին․փաստաբան «Մեր հարցումներն արձանագրել են տրամագծորեն հակառակ պատկեր». 2-րդ նախագահի գրասենյակը հակադարձում է Արփինե Սարգսյանը ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան և առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց. մանրամասներ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երեւանի ավագանու անդամի իր մանդատը Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Միայն պետականության ավանդույթով երկիրը կարող է արձանագրել, որ երկրի անվտանգությունը «կարմիր գիծ» է Հարձակման է ենթարկվել Իրանի փորձագետների խորհրդի գրասենյակը, որն ընտրում է գերագույն առաջնորդ Իրանի դեմ ցամաքային գործողության հավանականությունը 80% է․ ռազմաքաղաքական մեկնաբան Մեծ Բրիտանիան նավ կուղարկի Կիպրոս՝ «Ակրոտիրի» ավիաբազան պաշտպանելու համար Վախերն առաջ են եկել․ Թրամփը Պուտինի հետ կապված մի բան է անելու (video) «Նիկո՛լ, էդ ո՞նց էիր գովում Պուտինին, Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց». Զոհրաբյան (video) Իրանը հասավ իր գլխավոր նպատակին․ընտրել է ազդեցիկ տակտիկա ու թիրախում է․ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am