Առնետավազքի նեղ հնարավորությունները.ինչով է տարբեվում 98- իրավիճակից

ՀՀԿ-ն մի քանի օր է սահուն կերպով կազմաքանդվում է, ՀՀԿ-ական ճամբարից զանգվածային արտահոսք է, որը քաջալերեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր օրերի իրադարձությունները հիշեցնում են 1998 թվականի իշխանափոխությունը և խորհրդարանում տեղի ունեցածը, երբ «Հանրապետություն» դաշինքից պատգամավորները դուրս էին գալիս ու անցնում Վազգեն Սարգսյանի կողմը: 1995-ից մինչեւ 2000-ականների սկզբները ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ձևական առումով 1998-ի և մեր օրերում տեղի ունեցածներն ունեն նմանություն, բայց բովանդակային առումով դրանք տարբեր իրողություններ են :Այն ժամանակ պատգամավորները դուրս էին գալիս ու համալրում Վազգեն Սարգսյանի «Երկրապահ» պատգամավորական խումբն ու վերջինիս ուղղորդմամբ սատարեցին նախագահ դառնալու ճանապարհ բռնած Ռոբերտ Քոչարյանին: Սակայն դա ոչ թե ճամբարափոխություն էր, այլ ներսում վերադասավորում, քանի որ 1995-ի ընտրություններին Վազգեն Սարգսյանի թիմը վերջիիս ուղղորդմամբ հանգրվանել էր Հանրապետություն կուսակցությունում ու վերջինիս ցուցումով էլ սատարել է առաջին նախագահին.<<Ճիշտն ասած՝ այն ժամանակ առնետավազքի ավելի լայն հնարավորություն կար, քանի որ ՀՀՇ-ական հանրապետական պատգամավորները որտեղ փախչում էին նույնատիպ կոռուպցիոն իշխանության մոդելն էր եւ ոչ թե ժողովրդի մոտ էին փախչում, այլ Ռոբերտ Քոչարյանի: Այս տեսանկյունից այն ժամանակ առնետավազքը շատ մեծ էր, իսկ հիմա ուղղակի բնական է, մարդիկ, որոնք իշխանությանը միացել են իրենց անձնական շահն առաջ տանելու համար, երբ տեսնում են, որ իշխանությունը երերում է, բնական է, որ վազում են այն կողմը, որտեղ կա իշխանություն: Սակայն հիմա իրավիճակն այն է, նրանք պետք է հույս չունենան նիկոլական իշխանությունից, որտեղ կաշառք, կոռուպցիա չկա այս հանգամանքով պայմանավորված առնետավազքը դժվարությամբ ու զգուշությամբ է արվում, շատերն էլ պարզապես հասկանում են, որ այս ամենն անշրջելի է ու դուրս են գալիս ՀՀԿ-ից>>, կարծում է Սադոյանը: Նա մեր օրերը նմանեցնում է նաեւ 1980-ականների վերջերի իրադարձությունների հետ.<<Շարժման տարիներին էլ կար երկիշխանություն՝ ժողովրդի իշխանություն, որը լիարժեքորեն պաշտպանում էր Ղարաբաղ կոմիտեի գործողությունները, ինչպես մեր օրերում <<Քայլ արա, մերժիր Սերժին>>-ին>> : Վերջին օրերին՝ Սադոյանի խոսքով ուղղակի փլուզվեց երկիշխանության վերջին բաստիոնը՝ ԱԺ-ում ՀՀԿ-ական մեծամասնությունը: Սադոյանի խոսքով որքան հնարավոր է շուտ պետք է ֆորմալ լուծում տալ երկիշխանությանը՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Սադոյանը միեւնույն ժամանակ նկատեց, որ քանի որ Փաշինյանը առանց երկար նախապատրաստական աշխատանքների է եկել իշխանության, հետեւաբար չունի քաղաքական փորձ եւ կարողություններ ունեցող թիմ, ինչը արտահերթ ընտրություններից հետո կարող է երկիրը ճգնաժամի տանել.<<Ժողովրդի համար լուրջ խնդիր կա, եթե խորհրդարանականի ժամանակ կրկնվի Երեւանի ավագանու պատկերը, հաշվի առնելով Փաշինյանի թիմի ոչ կարող լինելը,վտանգավոր է, որ որոշակի վնաս կտա Հայաստանին ու հայ ժողովրդին>>: Սադոյանն ասաց, որ իր ղեկավարած Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցությունը հաշվի առնելով ներկա իրողությունները նախաձեռնում է ձեւավորել համազգային մի կազմակերպություն կամ նախընտրական դաշինք՝ սփյուռքի հայրենակիցների ընդգրկմամբ, որը կիրագործի Հայաստանը համայն հայության աջակցությամբ ղեկավարելու գաղափարը: Անի Սահակյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am