Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում. Մակրոն

Շառլ Ազնավուրի հետ պետք է աշխատեինք այսօր այստեղ. վաղեմի հիշողության պահապան Արարատ լեռան, որ ոչ մի սահման երբեւիցե չի կարող ջնջել, նրա հավերժական ձյուների, Նոյան տապանի երազների հետ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Ազնավուր» կենտրոնում իր ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա, մասնավորապես, նշել է. «Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը։ Այս մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ցանկանում էր, որ դա լիներ այս երկրում, այս լեզվով, այստեղ իր ընտանիքի հետ։ Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել։ Իր սովորության համաձայն՝ նա ոչինչ չէր թողել պատահականությանը։ Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։ Իր սովորության համաձայն նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, թե ցանկանար, որ մենք մի քիչ երգեինք։ Անցնող շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում։ մենք նրան շնորհակալություն հայտնեցինք։ Մենք այսօր այստեղ ենք հավատարիմ մնալով նրան մեր տված խոստմանը։ Իր պայքարները շարունակելու համար, որոնք նա երբեք տանուլ չէր տալիս։ Նրա պայքարը նախ Հայաստանի համար էր, որպեսզի հայ ազգը գլուխը բարձրացներ, դիմակայելու պատմության վերքերին, եւ որ հիշեր, թե ով է ինքը՝ ոգի, որ առաջ է տանում հազարամյա խոսքից ծնված մի ժողովուրդ, սփռված մի ձայն, հաճախ փշրված, սակայն երբեք լռության չմատնված։ Եթե այստեղ ներգաղթյալի որդին հերոս է, ապա նախ որովհետեւ 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո երդվեց իր երկրի առջեւ, որ նրա տարվա եղանակները նորից կերգեն եւ նրա զավակներն ավելի ուժեղ կկառուցեն։ Նա հավատարիմ մնաց այս խոստմանը։ Շնորհիվ նրա գործունեության երեխաներ գնացին դպրոց, ընտանիքներ մի քանի ժամով լույս ունեցան, ենթակառուցվածքներ վերակառուցվեցին։ Հայաստանը ոտքի կանգնեց, մնաց ուժեղ իր իսկ շնորհիվ եւ շնորհիվ նրա։ Այսօր Ազնավուր հիմնադրամը Նիկոլայի ու Կրիստինայի միջոցով ողջ աշխարհում շարունակում է մարդասիրական այս հանձնառությունը Հայաստանի զավակների համար։ Իսկ Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջ է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան, կարողանա իրականացնել իր երազանքները խաղաղ պայմաններում։ Եկել եմ մի կարեւոր միջոցառման համար, ինչպիսին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն է։ Այս 2018-ին, որը հավերժ կմնա ՀՀ պատմության մեջ՝ Առաջին հանրապետության հարյուրամյակ, թավշյա հեղափոխություն, որը զարմացրեց աշխարհը, հրաժեշտ Շառլ Ազնավուրին։ Ես կվերադառնամ, որպեսզի մենք առանց շտապելու միասին խորացնենք մեր սկսած տնեսական, մշակութային եւ կրթական կապերի նոր դինամիկան, որտեղ Կենտրոնը, որտեղ մենք գտնվում ենք լիովին կզբաղեցնի իր ծովակալի նավի առաջատար տեղը»:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am