Արթուր Աբրահամը և Մագնուս Կարլսենը շախմատ են խաղացել (տեսանյութ)
Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ: Կարլսենը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Երկուշաբթին սկսեցի Մանչեսթրում՝ շախմատ խաղալով ֆուտբոլիստ Թրենթ Ալեքսանդր-Արնոլդի հետ և ավարտեցի Համբուրգում՝ շախմատ խաղալով աշխարհի նախկին չեմպիոն գերմանացի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի դեմ»։
|
|
