Արմեն Սարգսյանը՝ ԱԺ կանոնակարգի աղմկահարույց փոփոխությունների մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ԱԺ կանոնակարգի աղմկահարույց փոփոխություններին, նշելով. «Ժամանակը կգա և կպատասխանեմ բոլոր հարցերին. այդ հարցի շուրջ մոտ օրերս ելույթ եմ ունենալու: Ես արտերկրում գտնվելու ժամանակ հայտարարեցի, որ միակ ճանապարը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում»:
