Փաշինյանին կոշտ խոսակցություններ են սպասում

«Հայաստանին և Ադրբեջանին ուղղված որևէ թաքնված ուղերձ չկա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններում»,- այս մասին երեկ լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս հղած շնորհավորական նամակում նշելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծվելիք հնարավորության մասին, նմանատիպ ուղերձ հղելով նաև Ադրբեջանի նախագահին ավելի վաղ: Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից: Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին: Այդ միջոցները նաև կուղղվեն Վարչակազմի կողմից որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանված գործարար և առևտրային հնարավորությունների ընդլայնմանը՝ ամերիկյան և հայկական ընկերությունների համար, այդ թվում նաև աջակցելով էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի արագ տեմպերով աճող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը ներառում է երկկողմ համագործակցության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ կառավարում, թափանցիկություն և հաշվետվողականություն, քաղաքական ներառում, օրենսդրական հզորացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ: Հայաստանի քաղաքական անցմանն աջակցելու համար այս ծրագրերը կօգնեն վերակառուցել բազմակուսակցական քաղաքական համակարգերը և կնպաստեն ազատ ու արդարացի ընտրություններին: Աջակցությունը նաև ուղղվում է քաղաքացիական հասարակության հզորացմանն ու անկախ ԶԼՄ-ների հասանելիության բարելավմանը: Տնտեսական աճի ասպարեզում ծրագրերի շրջանակում փորձ կարվի կայուն ու ընդգրկուն տնտեսական աճ ապահովել՝ աջակցելով տնտեսության աճի բարձր ներուժ ունեցող ճյուղերին, նպաստելով աշխատուժի կատարելագործմանը և խթանելով նորարարությունը: Աջակցություն կլինի նաև էներգետիկ շուկայի ազատականացման բարեփոխումների և միջսահմանային առևտրի ու ինտեգրման հարցերում: Կան տեղեկություններ այն մասին, որ առաջիկա օրերին Հայաստան կայցելի ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը, որն ինչպես հայտնի է, ունի կոշտ և ագրեսիվ արտաքին քաղաքականության կողմնակցի հեղինակություն։ Նշվում է, որ այցը կկայանա հենց խորհրդականի նախաձեռնությամբ։ Փաստորեն, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ըստ ծրագրվածի՝ կայցելի Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ, Վաշինգտոնն էլ այլ շահեր՝ այդ երկրների հետ: Ի՞նչ մեսիջներ կուղղի պաշտոնական Երևանը ԱՄՆ-ում հարցեր լուծել Բոլտոնի միջոցով, ցույց կտա ժամանակը: Առհասարակ, Փաշինյանը, ցանկանո՞ւմ է Վաշինգտոնի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել, թե՞ առայժմ ամեն ինչ թողնված է ինքնահոսի: Հայտնի չէ, թե արդյոք Փաշինյանի աշխատակազմն, Հայաստանի արտգործնախարարությունը ունե՞ն արդեն մշակած օրակարգ, առաջնահերթություններ: Եթե Հայաստան է գալիս ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, սա պաշտոնական Երևանի համար բարձրաստիճան պաշտոնյայի այց է, որից պետք է հնարավորինս օգտվել» Հաջորդ հարցը՝ ի՞նչ փաթեթով է գալու ամերիկացի պաշտոնյան, ի՞նչ հարցեր են ուղղվելու Փաշինյանի կառավարությանը, ինչ խնդիրներ կան, որոնք կարող են բարձրաձայնել: Իհարկե, կարելի է ենթադրել, որ Թրամփի խորհրդականի այցը չորս երկրներ, նախ և առաջ, ուղղակիորեն կարող է կապված լինել Իրանի հետ։ Իսկ Բոլտոնն ագրեսիվ դիրքորոշում ունի Իրանի հարցում։ Նշանակում է, պետք է պատրաստ լինել կոշտ խոսակցության: Հաջորդը՝ Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու հարցը: Ինչպես հայտնի է, Հայաստանը մտադիր է Սիրիա ուղարկել սակրավորներից, բժիշկներից և այլ մասնագետներից կազմված համակազմ, որն օգնություն կցուցաբերի տեղի բնակչությանը։ Մարդասիրական առաքելությունը կիրականացվի ռուս մասնագետների հետ միասին։ Հայաստանի կողմից սիրիական առաքելությանը մասնակցելը, բավական զգայուն թեմա է Վաշիգտոնի համար, նշանակում է, այստեղ էլ Փաշինյանի կառավարության հետ կարող է կոշտ խոսակցություն լինել: Թամար Բագրատունի

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am