Սերժ Սարգսյանի հոգեզավակը․ Փաշինյանը ավարտին է հասցնում Սարգսյանի գործը

Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանի իշխանությունում մեծ աշխատանքներ են տարվել ՀՀԿ-ի կազմաքանդման ուղղությամբ, որը սկսվեց նախորդ իշխանությունների քրեաօլիգարխիկ կլանի կարկառուն ներկայացուցիչների դեմ քրեական գործերով ու ձերբակալություններով, երկուշաբթի շարունակվեց ՀՀԿ խմբակցության պատգամավորների՝ Փաշինյանին աջակցելու հայտարարություններով։ Ալրաղացի Լյովիկ մականունով Լեւոն Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցվեց 10 տարվա վաղեմության պատմության շրջանակներու, ձերբակալվեց Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ օլիգարխներից Սամվել Մայրապետյանը՝ կաշառք տալու օժանդակման գործով։ Իսկ երկուշաբթին բարի չեղավ ՀՀԿ-ի համար։ Պարզ էր, որ շատերի հետ կոմպրոմատներով խոսակցություններ էր վարվել, ինչին հաջորդեց ՀՀԿ-ից հեռացումը։ Այդ շարքում ամենաանսպասելին նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն էր՝ Փաշինյանի ազնվության եւ նրան աջակցության մասին։ Մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ի դեմ կրակոցը եղավ սեփական զենքով, Սերժ Սարգսյանի հավաքած կոմպրոմատների փաթեթով, որի մասին համակարգում տեղյակ էին շատերը։ Սերժ Սարգսյանը առանց բացառության գրեթե բոլորի դեմ այդպիսի փաթեթներ ուներ եւ առանձնապես մեծ ջանքեր չէր պահանջվելու ՀՀԿ-ականներին ծնկի բերելու համար։ Այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանի մեթոդներն են, սիրո եւ հեղափոխության լոզունգներով իշխանության եկած վարչապետը փաստորեն որդեգրում է իր նախորդի սկզբունքները, դառնում Սարգսյանի հոգեզավակը եւ աշխատում նրա մեթոդներով։ ՀՀԿ-ի կազմաքանդման իրավիճակի վրա էական ազդեցություն ունեցավ նաեւ Գագիկ Ծառուկյանի քայլը, որը ընդունեց Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները եւ ստորագրեց արտահերթ ընտրությունների մասին հուշագիրը։ Ընդունենք, թե ոչ հետհեղափոխական Հայաստանում Ծառուկյանը այն միակ մարդն է, որը կարող է որոշակի զանգվածներ տանել իր ետեւից, ՀՀԿ-ում էլ հույսը նրա վրա էր, որ Ծառուկյանը կառճակատի իշխանության դեմ, փողոց հանելով զանգվածներին, ինչից էլ կօգտվեն բոլորը։ Սակայն Ծառուկյանին կարծես թե այլ ճանապարհ չէր մնում, քան դառնալ նոր իշխանությունների ընդդիմությունը։ Անշուշտ, վաղ է պնդել, թե Ծառուկյանը խորհրդարանում կզբաղեցնի երկրորդ տեղը, քանի որ դա կախված է լինելու նախեւառաջ Փաշինյանի ցանկությունից, եւ ստորագրված հուշագիրն այս առումով երաշխիքներ չի կարող տալ, մյուս կողմից՝ կամ պետք էր ընդունել խաղի կանոնները, կամ հնազանդորեն ոչնչացվել իշխանության ձեռքերով։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա գնում է Հ խորհրդարանը Երևանի ավագանու մոդելով ձևավորելու ճանապարհով, այսինքն՝ բացարձակ իշխանություն ձևավորելու ճանապարհով, եւ պատահական չէր , որ նա մեկ անգամ եւս Ծառուկյանի հետ հանդիպմանը ակնարկեց վերջին ընտրություններն ու իրենց հավաքած ձայները։ Թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել, կարելի է կանխատեսել։ «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքով առաջնորդվող իշխանությունները ակամայից երկրում դիկտատուրայի ուղին են բռնելու, ինչպես նախորդները, որոնք քաղաքական դաշտն այնպես էին ամայացրել՝ թողնելով փսեւդո-ընդդիմադիրների, որ հաճախ իշխանության ներսի ընդդիմությունն էր լցնում դատարկ տեղը։ Իսկ այդպիսի իրավիճակները որպես կանոն երկար չեն ձվում, կես տարում, կամ առավելագունը մեկ տարում իրավիճակը պայթում է։ Ոչ ոք թող չերկմտի, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա ընտրություններին իր ձեւով կցեմենտի քաղաքական դաշտը, իսկ նման ցեմենտ-բիտոնի դեպքում ինչ-որ պահի, ինչ-որ տեղից հրաբուխի դեմն առնելն անհնար է լինելու, ինչպես եղավ Սերժ Սարգսյանի պարագայում, որի իշխանության վերջին ութ ամիսներին ամեն բան հարմարեցվեց իր համար, սակայն ինչ եղավ վերջում, տեսանք բոլորս։ Անի Սահակյան

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am