Փողոցի սիրելի առաջնորդը վաղը դառնալու է ատելի առաջնորդ.ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ քննարկում քաղաքագետների միջև (video)

Որքանով են հասարակությունը եւ քաղաքական դաշտը պատրաստ արտահերթ ընտրություններին: Այսօր «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ քննարկվեցին այս եւ արտահերթ ընտրություններին առնչվող այլ հարցեր: Մասնավորապես, քաղաքագետ ՍտեփանԴանիելյանը, ներկայացնելով իրավիճակն, ասաց. «Քաղաքական դաշտ գոյություն չունի, կուսակցությունները փլված են: Այս պարագայում, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, մենք խորհրդարանում կունենանք արհեստական ընդդիմություն եւ իշխանական մեծամասնություն»։ Նա նաեւ համոզված է, որ գործող վարչապետը չպետք է որեւէ կուսակցության անդամ լինի: «Այսինքն, չի կարող վարչապետը միաժամանակ լինել որևէ կուսակցության առաջնորդ»,-ընդգծեց նա: «Ազատ միտք եւ ազատ խոսք» կազմակերպության կազմակերպած քննարկման մյուս բանախոսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ շեշտեց, որ քաղաքական դաշտը որպես այդպիսին չկա այս պահին։ «Մենք քաղաքական ճգնաժամի մեջ ենք եւ ամենավատն այն է որ այս ընթացքում Օգտագործվեց ատելությունը որպես զենք։ Չունեցանք որեւէ տնտեսական, քաղաքական առողջ մոտեցում»,- ցավով ընդգծեց նա։ Նա նաեւ շեշտեց, որ այդ ատելությունը 26 տարիների հետեւանքն էր: «Այս ընթացքում միայն ատելության ռեսուրսը օգտագործվեց։ Եվ կօգտագործվի այնքան ժամանակ քանի դեռ նոր իշխանությունները հստակ ծրագիր չունեն»,- վստահ է նա։ «Կարծում եմ՝ քաղաքական դաշտը վերջնականապես գլխատվեց Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո։ Նոր իշխանությունները լուրջ քարոզչական սցենար իրականացրին՝ մի կողմում ցույց տալով Քոչարյանին, մյուս կողմում իրենց»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը, ավելացնելով, որ իր կարծիքով իշխանությունները դեռ երկար կփորձեն ժողովրդին տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Մանրամասները՝ տեսանյութում.

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am