Նոր կասկածյալ՝Բրյուսելի ահաբեկչությունների գործով
The Telegraph-ը գրում է,որ Բելգիական ոստիկանությունը նոր կասկածյալի է ներկայացրել, ով, նրանց կարծիքով, կարևոր դեր է խաղացել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների գործում,նա 28-ամյա սիրիացի Նաիմ ալ-Համեդն է,ում հետախուզման մասին ծանուցում է տարածել։ Ոստիկանությունը նրան նկարագրում է որպես «հավանաբար զինված և շատ վտանգավոր անձ»։ Բելգիական լրատվամիջոցներն ուրբաթ օրը հայտնել են, որ Ալ-Համեդի անունը ներառված է ցանկում, որը երեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակումներից հետո ուղարկվել է եվրոպական երկրների անվտանգության ծառայություններին։ Ցանկում ներառված են նաև Մուհամեդ Աբրինիի, Նաջիմ Լաաշրաուիի, Խալիդ և Իբրահիմ Էլ Բաքրաուի եղբայրների անունները։ Նա նաև կասկածվում է 130 մարդու մահվան պատճառ դարձած փարիզյան հարձակումներին ներգրավվածության համար։
