Առաջին լուսանկարը Ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների մասնակցությամբ
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած երկրների ղեկավարները միասին լուսանկարվեցին: Ընտանեկան լուսանկարի արարողությունը տեղի ունեցավ գագաթնաժողովի նիստի մեկնարկից առաջ: Հիշեցնենքոր այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:
