Նուրմագոմեդովը հանդիպել է Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահը դաղստանցի մարտիկին շնորհավորել է Լաս Վեգասում կայացած UFC 229 մրցաշարում իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի նկատմամբ հաղթանակի առթիվ, ինչպես նաեւ անդրադարձել մենամարտից հետո տեղի ունեցած սկանդալային իրադարձություններին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Խաբիբի հայրը՝ Աբդուլմանալ Նուրմագոմեդովը:
Այդ մենամարտից հետո Պուտինը զանգել էր Նուրմագոմեդովին եւ շնորհավորել նրան:
