Հայաստանի վարչապետը եւ ՖՄԿ գլխավոր քարտուղարը դիմավորում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ դիմավորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին: Վարչապետի հետ միասին հյուրերին դիմավորել է ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը: Պատվիրակություններին դիմավորելու արարողությունը, ինչպես եւ բուն գագաթնաժողովը ընթանում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
