Ադրբեջանում բողոքի ակցիա է ընթանում
Ինչպես հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը՝ Ադրբեջանի Լենքորանի շրջանում բողոքի ցույց է տըեղի ունեցել՝ գների աճի դեմ, որի հետևանքով շատ խանութներ ստիպված են եղել փակվել: Լիման քաղաքի բնակիչները փակել են Բաքու – Ասթարա մայրուղին: Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս տեղական իշխանությունների ներկայացուցիչների ու ցուցարարների միջեւ բանակցություններ կսկսվեն:
