Մոսկվա-Սոչի չվերթը հետաձգվել է
Ռուսական «Յուտէյր» ավիաընկերության ինքնաթիռի 7 ուղևորներ հրաժարվել են Սոչի-Մոսկվա թռիչքով մեկնելուց՝ ինքնաթիռում առկա կասկածելի սարքի պատճառով: Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, երբ մի քանի ուղևորներ հայտարարել են, թե չեն պատրաստվում թռչել, ինքնաթիռի հրամանատարը որոշել է տարհանել ինքնաթիռի բոլոր ուղևորներին և մանրամասնությամբ զննել ողջ ինքնաթիռը: Մարդկանց ավտոբուսներով տեղափոխել են Վնուկովո օդանավակայանի սպասասրահ: Թռիչքը հետաձգվել է 2 ժամով:
