«Թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց վերե՞ւ ենք թռչելու, թե՞ ներքեւ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 10-ի առավոտը բարի է բոլորի համար, բացի տնտեսագիտություն հասկացողներից»,- եթե ազգովի խաղայինք հայտնի մաֆիա խաղը՝ կասեր խաղավար Նիկոլ Փաշինյանը եւ կներկայացներ ֆինանսական վերջին ցուցանիշները: Դա, իհարկե, շատ կոգեւորեր սկսնակ խաղացողներին, եւ նրանք առավոտը կհամարեին բարի, սակայն այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ հասկանում են տնտեսագիտությունից, կհասկանային, որ նման մանիպուլյացիայով սկսված առավոտը շատ հեռու է բարի լինելուց: Ըստ վարչապետ Փաշինյանի առավոտյան ֆեյսբուքյան գրառման, հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդներն աճել են 9.2 տոկոսով։ Վարչապետի այս հրապարակումը վերնագրված է՝ «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»: Ինչպես կասեր ժողովրդական բանահյուսությունը՝ թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց եկեք մի հատ հասկանանք, արդյոք հրապարակված տվյալները բավարա՞ր են տնտեսական թռիչքային զարգացում կանխատեսելու համար: Այսպիսով, 2018 թվականի մայիս-օգոստոսին վարկերն աճել են 7.0 տոկոսով, իսկ ավանդները՝ 9.2 տոկոսով: Առաջին հարցը, որ կառաջանա նորմալ տնտեսագետի մոտ, վերաբերում է ժամանակահատվածին: Այդ ի՞նչ մոտեցում է՝ գնահատել մայիս-օգոստոսի ցուցանիշը: Բա ո՞ւր մնաց սեզոնայնությունը, հաշվետու ժամանակահատվածի սկիզբն ու ավարտը, տարեկան ցուցանիշը, եռամսյակային կտրվածքը եւ մնացած ժամանակային գործոնները, ի՞նչ է, տնտեսական կյանքը մայիս ամսի՞ն է սկսվել: Կամ եթե անգամ մայիս-օգոստոս եք ուզում համեմատել, տրամաբանական կլինի՝ դա համեմատեք գոնե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, այլ ոչ թե՝ միայն ապրիլ ամսվա հետ: Մի կողմ թողնելով ժամանակահատվածի նման ընտրությունը, անդրադառնանք բուն հարցին: Այո, վարկերի եւ ավանդների ծավալներն ավելացել են, բայց մի՞թե դա նորություն է մեզ համար: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների հիման վրա կառուցված գծապատկերը ցույց է տալիս, որ վերջին 15 տարում վարկերի եւ ավանդների ծավալները մշտապես աճել են, բայց դա միանշանակ հիմք չի կարելի համարել տնտեսական թռիչք կանխատեսելու համար: Վառ օրինակը 2008 եւ 2016 թվականներն են, երբ կար վարկերի եւ ավանդների ծավալների ավելացում, սակայն տնտեսությունը զարգանալու փոխարեն՝ 14.1 եւ 0.3 տոկոս անկում արձանագրեց: Եվ, ի վերջո, նախկինում ոչ մի ղեկավար վարկերի աճը տնտեսական թռիչքի նախադրյալ չի համարել: Անդրադառնալով առանձին ցուցանիշների դրսեւորած աճին, պետք է նշենք, որ նախ եւ առաջ՝ ավանդների ծավալների ավելացումը բնավ չի խոսում սպասվող տնտեսական թռիչքի մասին: Ավելին, այն եւս մեկ անգամ հիմնավորում է, որ մարդիկ չեն ցանկանում ներդրում կատարել բիզնեսում: Նրանք նախընտրում են փողը պահել բանկում, ստանալ տոկոսային՝ թեկուզ ցածր եկամուտ, քան թե ներդրում անել որեւէ ոլորտի մեջ: Ինչ վերաբերում է վարկերին, ապա խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե որ ոլորտներին են ուղղվել վարկերը: Այսպես, ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, վարկերի ծավալների ավելացմանն առավել մեծ նպաստումը եղել է սպառողական վարկերի հաշվին, որը կազմել է 7.3 տոկոս: Իսկ թե ինչպես պետք է սպառողական վարկերի ծավալների աճը նպաստի տնտեսական թռիչքին, մեղմ ասած, հասկանալի չէ: Ամփոփելով վերոգրյալը, հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ առավոտը բարի չէր տնտեսագիտությունից հասկացողների համար, եւ այսպես շարունակելու դեպքում դեռ շատ ոչ բարի առավոտներ կարող է լինեն: Եվ այս ամենի արդյունքում, տնտեսական թռիչքի պատրաստվող կառավարությանը մնում է միայն հարցնել. պարոնայք, բայց դուք թռչել գիտե՞ք, թեւեր ունե՞ք թռչելու համար, թե՞ այդ թռիչքը եւս մտացածին երեւույթ է ու պետք չէ լուրջ ընդունել: Հասկացեք, եթե այդ ամենը բացակայում է, ապա թռիչքը միայն մի ուղղություն է ունենում՝ դեպի ներքեւ: Սա պետք է հասկանալ եւ լավ կշռադատել, որովհետեւ հետո ուշ կլինի, իսկ ասածը չհասկացողները լոռեցու միամտությամբ կհարցնեն՝ պարոն վարչապետ, բայց վերեւ՞ ենք թռչելու, թե՞ ներքեւ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ղազախստանը վերսկսել է նավթի մատակարարումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երթուղով Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազանդությամբ» կատարեց․ Արագածոտնի թեմ Հանրայինով արգելվում է խոսել զոհվածների ընտանիքների մասին, Տեր Արամը դրա հետ հաշտ է․ քաղաքագետ Հերը խմող, մերը` ման եկող, վատ ընտանիքից, դաստիրակություն չստացած, փնթի, ոջլոտ... Կոտայքի մարզում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Հացը ուրացողին օգտագործում են, հետո, իբրև փալաս, ոտքերը մաքրում են վրան և դեն շպրտում․ Տեր Վարազդատ Արարատում բախվել են «Toyota»-ն և անչափահասի վարած եռանիվ մոտոցիկլը․մոտոցիկլավարին տեղափոխել են Երևան Տեր Արամը Հ1-ի եթերում աջակցեց իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավին, Եկեղեցու վարկաբեկմանը Արցախը չկա, Նիկո՛լ, ըստ երևույթին, հղի կինն էլ վիժեց․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ Բնակիչներն ահազանգում են տրանսպորտի բացակայության, վթարված կոյուղագծի մասին (video) Արամ Սարգսյանը ցույց է տալիս՝ ինչպես լինել անբարոյական քաղաքական գործիչ․ Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի ՄԻՊ-ի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին անպատասխան է մնում Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը Ժողովուրդ, լսե՛ք, Ավինյանի խորհրդականները ստանում են 629 հազար դրամ աշխատավարձ․ Արմենակ Դանիելյան (video) Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, բայց շատերը լռում են. Արթուր Չախոյան Ալեքսեյ Նավալնիի կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորել են Ես նիկոլական եմ եղել ու հիմա տանջվում եմ․ քաղաքացի (video) ՔՊ-ական պատգամավորը որոշել է մանիպուլյացիայի միջոցով թիրախավորել 13-ամյա աղջկան Ատրճանակն ի տես յուրայիններին է ուղղում, իսկ մատը սեղմում ժողովրդի վրա Երկու տարվա ընթացքում Հայաստանում միջին կենսաթոշակի չափը կարող է բարձրացվել 50%-ով․ «Հայաքվե»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am