Ֆրանսիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ, այսօր՝ հոկտեմբերի 11-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին: Այնուհետեւ Մակրոնն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
