Ու՞մ կամքի արտայատողն է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը

Պարադոքսներ, պարադոքսներ... Ու՞մ կամքի արտայատողն է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, անկախ նրանից, թե ինչի համար կամ ինչպես է քվեարկում - Բոլոր կուսակցություններն ընդունում են, որ այս պահին Հայաստանի ժողովուրդը հեղափոխական կառավարության կողմն է, ըստ էության նրան է ընտրելու, և, իհարկե, մասնավորապես ՀՀԿ-ին դեմ է - Բոլորն ընդունում են, որ այս պահին Հայաստանի ժողովորդը ՀՀԿ կուսակցությանը դեմ է, բայց Հայաստանի ԱԺ-ում Հայաստանի ժողովրդի ՛՛ներկայացուցիչների՛՛ ամենամեծ քանակությունը ՀՀԿ-ն է: Ամենաչուզածը, ամենամերժվածը՝ ամենաշատն է -Տեսականորեն ՀՀ ԱԺ-ի պատգամավորները ՀՀ ժողովորդի կամքը արտահայտողներն են: Ներկա պահին ԱԺ ՀՀԿ-ն ՀՀ ժողովրդի կամքի արտահայտողը չի, դա ընդունում է նաև ՀՀԿ-ն, բայց քվեարկությամբ "Հայաստանի ժողովդրի կամքի ամենամեծ արտահայտողն է" -Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ Հայաստանի ժողովրդի կողմից մերժված ՀՀԿ-ն կամ նրա առանձին անդամ պատգամավորներ քվեարկեն Հայաստանի ժողովրդի կամքի համար: Ըստ էության նրանք արդեն ապրիլի վերջից գործնականում այլևս ժողովորդի՝ ընտրողների պատգամ կատարող՝ պատգամավոր չեն, միայն քարացած իրավունքի ուժով են պատգամավոր համարվում -Իրավունք ունե՞ն արդյոք գործնականում մերժված ՛՛պատգամավորները՛՛ իրավական քվեարկության մասնակցելու, որքա՞ն գործնական լեգիտիմություն կունենա այդ քվեարկությունը -Լա՞վ է, թե՞ լավ չէ, որ ՀՀԿ առանձին պատգամավորներ հայտարարում են ՛՛ժողովրդի կամքին՛՛ միանալու մասին, երբ նրանք ժողովրդի կամքով չեն ընտրվել, վստահաբար ժողովրդիկ կամքի հետ որևէ առնչություն չեն ունեցել, և վստահաբար երբեք չեն ունենալու, եթե Հայաստանում ընդամենը 2-3 հազար մարդ չմնա, -Ուզու՞մ ենք մենք մեր երկրի իշխանությունը նվաճել, թե՞ համաձայն ենք, որ մեր երկրի իշխանությունը մեզ ՛՛նվիրի՛՛ իշխանության ուզուրպատորը: Դա նվե՞ր կլինի, թե՞ մի կաթիլ թույն խառնած մեղրի տակառ: Եթե վերջինը՝ ինչպե՞ս կարող ենք մենք այդ մեղրի տակառից օրինական, օրինավոր, գործունյա և կարող, նվիրատուի հավակնություններից ազատ իշխանություն ձևավորել: Կարծում եք կարո՞ղ ենք -Գուցե, այնուամենայնիվ, ժողովրդի իրական կամքը ՀՀԿ-ի պատգամավորներին ՛՛ետ կանչելը՛՛՝ նրանց հրաժարական պարտադրե՞լն է: Այնպես, որ ՀՀ ԱԺ-ում իրավական ճգնաժամ առաջանա, որի միակ լուծումը առանց ՀՀԿ-ի նվերի արտահերթ ընտորությունները կլինեն: Եթե սա՛ է ժողովրդի կամքը, ապա ազնիվ կլինի, եթե ՛՛դեկտեմբերիկներ՛՛ արտադրելու փոխարեն ՀՀԿ-ն իր համագումարով դադարեցնի ԱԺ-ում իր գործունեությունը, ետ կանչի իր ՛՛պատգամավորներին՛՛, և շանս տա Հայաստանի ժողովրդին արտահերթ ընտրություններ անց կացնել առանց թաքնված հավակնությունների՝ փաստացի նախապայմանների: ՀՀԿ-ի կողմից սա իսկապես կլինի ՀՀ ժողովրդի կամքի կատարում:  

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am