«Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հուշագրի տեքստի երկու կետը Փաշինյանի պահանջներն են, մյուս երկուսը՝ Ծառուկյանի». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյան – Գագիկ Ծառուկյան հուշագրի տեքստի երկու կետը Փաշինյանի պահանջներն են, մյուս երկուսը՝ Ծառուկյանի։
Առաջին երկու կետով Ծառուկյանը պարտավորվում է աջակցել խորհրդարանը ցրելու գործում, իսկ մյուս երկու կետերով Փաշինյանը պարտավորվում է 1․ չխանգարել ԲՀԿ-ին մտնել հաջորդ խորհրդարան․ «Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա» և 2․ չխոչընդոտել Ծառուկյանի բիզնես գործունեությանը․ «Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել ․․․ Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»։ Իսկ ՀՀԿ-ի պատգավավորները հանձնվել են որոշակի պայմաններով, ինչի համար հանդիպել են փոխվարչապերի հետ, այլ քննարկման թեմա նրանք չունեին էլ։ Հեղափոխություն-հակահեղափոխություն թեման ավարտված է։ Մնում է նոր թեմա գտնել Փողոցը զբաղեցնելու համար։ Հաջորդ թեման կարող է լինել արտաքին վտանգներն ու արտաքին թշնամին, որոնց դեմ ազգը պետք է համախմբվի վարչապետի շուրջը, իսկ վարչապետը կզբաղվի արտաքին քաղաքականությամբ և նրան պետք չի խանգարել։Այդ ընթացքում հարցեր տալը, կասկածներ հայտնելը, ապագայի մասին քննարկումներ կազմակերպելը նույնպես կդիտարկվի որպես հակահեղափոխական գործունեություն։ Քոչարյանի լրտեսներին փոխարինել ու են Ալիևի, Էրդողանի, հատուկ դեպքերում՝ Պուտինի լրտեսները։