Կեղծ արտադրանքն ու վախի ազդեցությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 860.6 հազար լիտր գինի, ինչը նախորդ՝ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.8 տոկոսով: 2016թ. հունվար–հունիսին հանրապետությունում արտադրվել է 2 973.8 հազար լիտր գինի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ արդեն 2018թ. հունվար–մայիսին Հայաստանում արտադրվել է 3 378.6 հազար լիտր գինի։ 2017 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 7.3%–ով։

Թեև ԱՎԾ տվյալներով 2018թ. նշված ժամանակահատվածում աճ է գրանցվել, այդուհանդերձ, Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն արդեն այս փուլում նվազման միտումներ է արձանագրել: Նրա խոսքով, նվազման միտում կա բոլոր առումներով՝ թե՛ արտադրության, թե՛ արտահանման: «Նվազման հետևանքը երկու հանգամանքով է պայմանավորված: Առաջինը ռուսական ռուբլու արժեզրկումն է՝ վերջին պատժամիջոցների հետ կապված: Երկրորդ պատճառը ներքին դաշտի հետ է կապված: Իշխանությունները պայքարում են կեղծարարության դեմ, ինչի արդյունքում պատրաստի արտադրանքի կեղծ քանակները պակասել են: Սա, իհարկե, դրական ազդեցություն կունենա: Առաջիկա երկու–երեք տարիներին բացասական միտումներ կլինեն՝ ապրանքի քանակը կնվազի, բայց հետո կտրուկ աճ կարձանագրենք: Արտադրությունը կավելանա, մարդիկ կփորձեն ազատվել կեղծ արտադրանքից, իսկ իրացումը կնվազի»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ավագ Հարությունյանը: Միության նախագահը նշեց, որ թվերը ցուցիչ կլինեն այն բանի, թե այդ պայքարի առումով ինչպիսի՞ արդյունք ենք արձանագրել: Նրա խոսքով՝ որքան թվերը նվազեն, այդ հանգամանքը ցույց կտա արդյունքը: Հարցին, թե այսօր առհասարակ գինեգործներն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած, որոնք նաև առաջնային լուծում են պահանջում, Ավագ Հարությունյանը պատասխանեց. «Խնդիրները շատ են: Առաջնային խնդիրներից մեկը՝ խաղող չկա, որ գինի սարքենք: Գինու խաղող չկա, ամբողջը կոնյակի խաղող է: Հիմնական խնդիրը սա է: Երկրորդն այն է, որ այգիները շատ վատ վիճակում են: Երրորդը, որ ֆիլոքսերան տարածվում է: Չորրորդ՝ հարկային դաշտը խիստ է գինու նկատմամբ: Խիստ է՝ ի տարբերություն մեր հարևան պետությունների՝ Վրաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի երկրների»: Հայ գինեգործների միության նախագահի դիտարկմամբ՝ վերոնշյալ խնդիրները տասնյակ տարիների կուտակումներ են և լուծում են պահանջում: «Այս պարագայում նոր կամ հին իշխանությունների հանգամանք չկա. կան խնդիրներ, որոնք շատ դժվար լուծելի են: Նշված բոլոր խնդիրները խորքային են: Տեսեք՝ առաջին խնդիրներից մեկը կեղծ արտադրանքն է: Հիմա, այսպես ասած, վախի հանգամանքը հաշվի առնելով՝ այն լուծվում է: Բայց թե այդ վախը որքա՞ն կմնա և որքա՞ն իր ազդեցությունը կունենա՝ չգիտեմ»,–նշեց Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ այստեղ հետևողական պետք է լինել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am