Մետրոպոլիտենի շարժակազմերի քանակը մեծացնել.վարչապետը՝Արշակյանին

Կառավարության այսօրվա նիստում  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ վարչապետի հանձնարարականով ներկայացնելով, թե երթևեկության ի՞նչ սահմանափակումներ են լինելու հոկտեմբերի 11-ին ու 12-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին,ասաց,որ  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:
Վալերի Օսիպյանը հայտնեց, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8։30-ից մինչև 10։30-ն, արգելվելու է երթևեկությունն Աճառյան փողոցից դեպի Կենտրոն, Մյասնիկյան պողոտա-Հերացի-Կորյունի փողոցներով, Ազատության պողոտայով՝ Ազատության պողոտա-Բաբայան խաչմերուկից, Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում։ Ամբողջությամբ երթևեկության համար փակ են լինելու՝ Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին։ Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 5-ից մինչև միջոցառման ավարտը արգելվելու է երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցում, իսկ ժամը 8։30-ից փակ է լինելու Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմեչուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքյան փողոցները, Խորենացի փողոցը՝ Ագաթանգեղոսի խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ- Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ հատվածում, Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց, որ հոկտեմբերի 11-ին առավոտյան 8։30-ից Երևանի կենտրոնը երթևեկության համար ամբողջությամբ փակ է լինելու: «Մեր հայրենակիցներին խնդրում եմ, որ վաղը հնարավորինս խուսափեն մեքենայով երթևեկելուց, և օգտվեն մետրոյից: Պետք է ակնկալել, որ մետրոպոլիտենը շարժակազմերի քանակը կմեծացնի: Պարոն Արշակյան  , կարծում եմ, որ այս ուղղությամբ արժե հատուկ հանձնարարական տալ», - նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վալերի Օսիպյանն էլ անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա-համերգին՝ դրան մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին հորդորեց հրապարակ գալ համերգից 2-3 ժամ շուտ, քանի որ անվտանգության նկատառումներով բոլորին զննելու են։
 

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am