Հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը տեղափոխվեցին

2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27 և նոյեմբերի 3` շաբաթ օրերը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Ի սկզբանե որոշման նախագծով նախատեսվում էր, որ նոյեմբերի 3-ի փոխարեն աշխատանքային օր կլինի հոկտեմբերի 20-ը: Սակայն Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց, հաշվի առնվել է, որ հոկտեմբերի 21-ին մեծ քաղաքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ և նույն օրը նախատեսված է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը:
Արդյունքում որոշում կայացվեց հոկտեմբերի 20-ի փոխարեն աշխատանքային սահմանել նոյեմբերի 3-ը: