Սպորտի նախարարի անունը հայտնի է
Կառավարության այսօրվա՝՝ հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց նորանշանակ 3 նախարարներին: «Հաջողություններ եմ մաղթում ձեզ եւ ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին», - ասաց նա: Վարչապետն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու:
