Հյուսիսային Կովկասի հակամարտությունները կպառակտեն Ռուսաստանը

Հյուսիսային Կովկասի անկայուն իրավիճակը, ըստ փորձագետների, ամեն պահի կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի՝հանգեցնելով Ռուսաստանի Դաշնության վերջնական պառակտմանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցած հողերի փոխանակումը, ըստ որոշ փորձագետների, միտված էր վերջ դնել տարածաշրջանում առկա տարածքային լարվածությանը: 1990-ականների սկզբից ի վեր, երբ Չեչենա-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մեջ մտնող երկու պետություններն առանձնացան իրարից, Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև վարչական սահմանի որոշման վերաբերյալ տարածքային վեճը ժամանակ առ ժամանակ սրվում է: «Մենք հիասթափված ենք, քանի որ երկու մարզերի ղեկավարները որոշեցին փոխանակել հողերը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Մենք չենք ցանկանում հրաժարվել մեր հողերից: Նախկինում այն մեզ էր պատկանում, մենք ուզում ենք, որ գործարքը չիրականանա», - ասում են Ինգուշետիայի բնակիչները: Ցուցարարները պահանջում են իրենց երկրի ղեկավարի` Յունուս-Բեկ Եվկուրովի, հրաժարականը, պնդելով, որ հողային բաժանումը վնասաբեր է տարածաշրջանի և ձեռնտու՝ Չեչնիայի համար: Ինգուշեթիայի և Չեչնիայի միջև հողերի փոխանակման մասին համաձայնագիրը վերջերս ստորագրվել է երկու երկրների ղեկավարների՝ Ռամզան Կադիրովի և Յունուս-Բեկ Եվկուրովի միջև: Ըստ վերլուծաբան Պիտեր Էլցովի՝ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը շարունակում է վայելել պաշտոնական Մոսկվայի աջակցությունը, քանի որ Ռուսաստանի համար կարևոր է պահպանել և ամրապնդել իր գերիշխող դիրքը տարածաշրջանում: «Կադիրովն իրեն թագավոր է զգում Հյուսիսային Կովկասում. նա չի ենթարկվում որևէ օրենքի: Նա շարունակաբար վերահաստատում է իր բացաձակ հավատարմությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի կարողանա անել այն, ինչ ցանկանում է: Իսկ ահա սահմանները, նախկին Խորհրդային Միության այս հատվածում, փոփոխվում են ինքնակամ որոշումների արդյունքում»: Կովկասը համարավում է ավելի քան 50 էթնիկ խմբերի հայրենիքը, որոնցից շատերը, ըստ փորձագետների՝ չունեն իրենց սահմանաններն ու պետությունը և ապրում են ծայարհեղ աղքատության մեջ: Դեռ ստալինյան ժամանակաշրջանում նրանցից շատերը ենթարկվել են հալածանքների և բռնաճնշումների, իսկ պատմության նոր ժամանակահատվածում՝ չեչեն անջատողականների դեմ մղած երկու խոշոր պատերազմներից հետո, Մոսկվան փորձում է տարածաշրջանը պահել իր խիստ վերահսկողության ներքո: Պիտեր Ելցովը ներկայիս իրավիճակը պայթունավտանգ է որակում. «Իրավիճակը Հյուսիսային Կովկասում շատ անկայուն է: Այն ամեն պահի կարող է պատերազմի պատճառ դառնալ Եվրասիայում, ինչը և կնպաստի Ռուսաստանի Դաշնության պառակտմանը»: Փորձագետների պնդումների համաձայն՝ խորը արմատացած ատելությունն ու դժգոհությունները պարարտ հող են հանդիսանում տարբեր ահաբեկչական խմբավորումների համար: Հիշեցնենք, որ վերջին տարիներին միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու արևմտյան երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, բազմիցս դատապարտել էին Ռուսաստանի ազդեցության ներքո գտնվող Կովկասյան երկրներում առկա մարդու իրավունքների և հիմնական ազատությունների կոպիտ ոտնահարումները:​

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am