Հայաստանում հիմա «առնետավազքի» բաց առաջնություն է: Հպարտ քաղաքացիներին միանում են հպարտ պատգամավորները

Հայաստանում հիմա «առնետավազքի» բաց առաջնություն է: Հպարտ քաղաքացիներին միանում են հպարտ պատգամավորները՝ ժողովրդավարության ջատագովներ Լֆիկը,Քլոսը, ՍԱՍ-ի Արտակը, «ասմունքող» Տաճատ Վարդապետյանը և մյուսները: Վերևից «առնետավազքի» «ադաբրյամսի» կոչ է հնչել: Հպարտ քաղաքացիները մի քիչ «մանթո» են, քանի որ չեն հասկանում, թե ինչո՞ւ պետք է քաջալերեն ու ծափահարեն երեկ թշնամի, իսկ այսօր գործընկեր ու հպարտ դարձած պատգամավորներին: Բայց քանի որ հրահանգն այդպիսին է, ուստի այն կատարվում է հեղափոխական կարգապահությամբ: Կա նաև այլ տեսակետ: Ըստ այդմ՝ սա ոչ թե «առնետավազք» է, այլ՝ «անասնագողություն»: Նախորդ ռեժիմի կողմից հիմնականում «անասուններով» էր լցվել ԱԺ-ն (կան նաև հաստիքային ծաղրածուներ) ու փորձ էր արվում օրենսդիր մարմինը վերածել անասնագոմի:Բայց, ինչպես հաճախ է լինում, խիարը թարս բուսնեց: Հիմա «անասունները» հերթով դառնում են «հպարտ պատգամավորներ» ու հայտարարում, որ ամբողջ կյանքում երազել են, որպեսզի իրենք լիքը փող ծախսեն ու մեկ տարուց մի փոքր ավելի պատգամավոր աշխատեն, որից հետո դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ լինեն: Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ «անասնագողությունը» նոր երևույթ չէ: Դրանով զբաղվել էին տարիներ առաջ, երբ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանից մեկ գիշերվա մեջ ահագին «անասուն» էին տարել ու այդպիսով փլուզել նրա գլխավորած պատգամավորական խումբը: Հիմա «անասնագողությունը» կատարելագործվել է: Ի տարբերություն առաջվա, երբ գողությունը կատարվում էր գիշերով ու մթության քողի տակ, այժմ ամեն ինչ բաց է և թափանցիկ: Հայտնի են ինչպես «անասունի» գնորդը, այնպես էլ «անասունի» գինը: Ոմանք տրվում են «գաղափարական» հարցերից ելնելով, ոմանք հպարտ են դառնում «հոլանդական» աճուրդով, իսկ ոմանք՝ «անասնական» վախից ելնելով: Սա, իրոք, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն է: Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am