Պարո՛ն Շարմազանով, ՀՀԿ-ականները ինչ-որ հիվանդության պատճառով կորցրել էին զգայարանները

«Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Էդուարդ Շարմազանովի հայտնած կարծիքի վերաբերյալ, թե շատ դեպքերում ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գովացողները շատ էին, իսկ քննադատող չկար, գրում է. Էխ, պարոն Շարմազանով, պարոն Շարմազանով…Ինչքա~ն եք սխալվում, ասելով «Շատ դեպքերում ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գովացողները շատ էին, իսկ քննադատող չկար՛՛: Հույս ունեմ, որ իսկապես սխալվում եք, ոչ թե մոռացել եք: Կամ՝ քննադատությունը չեք տեսել, չեք լսել: Երևի ավելի ճիշտ կլիներ ասել՝ «Ցավոք ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ ՀՀԿ-ականները ինչ որ հիվանդության պատճառով կորցրել էին զգայարանները՝ խլացել էին, կուրացել, չէին զգում իրենց արածի համն ու հոտը, շոշափելիքն էլ փափուկ կյանքից՝ բռնությամբ հեշտ նվաճվող հաղթանակից կոշտացել էր ՛՛: Միայն զգայարանների կորուստի դեպքում էր հնարավոր չտեսնել, չզգալ այլ հեղեղը, որով Հայաստանի մթնորորտը հագեցած էր ՀՀԿ-ի քննադատությամբ: Այլ կերպ դժվար, եթե անհնար չէ պատկերացնել կեղծված ընտրությունների կեղծիքը համառորեն չտեսնելու, արտագաղթը հայ ժողովրդի խառնվածքով ՛՛բացատրելու՛՛, դատա-իրավական համակարգի քրեականցումը շրջանցելու, Հայաստանի անապատացման դեմ բողոքները չլսելու, վերլուծություննեին ՛՛չծանոթանալու՛՛ կտրվող անտառների և ոռոգման սակավաջրության, եղածն էլ օլիգարխներին բախշելու դեմ ըմբոստացող Հայաստանի իրավազուրկ բնակչության ամենօրյա քննադատությունները չլսելու խուլ ու կույր ՀՀԿ-ի համառությունը: Նույնիսկ ԱԺ պատերի ներսու՞մ չեք լսել հենց նույն Փաշինյանի քննադատությունները: Հիմա, պարզվում է, որ ՛՛քննադատող չկար՛՛: Սա վատ ձևակերպում է, սիրելի պարոն Շարմազանով: Սրանով Դուք արտոնում եք, որ ՀՀ ընթացիկ իշխանություններն էլ ՛՛չլսեն, չտեսնեն, չշոշափեն, չզգան՛՛: Եթե իսկապես ուզում եք օգնել նորմալ Հայաստանի կայացմանը, ավելի ճիշտ կլինի խոսել այն մասին, թե ինչու և ինչպես էր ՀՀԿ-ն ՛՛կորցրել ՛՛ զգայարանները»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am