Լրագրող Մհեր Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշում եմ, որ 2000-ականներին Սամվել Մայրապետյանն ինչ պատուհաս էր դարձել երևանցիների համար: Ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ էին մղկտալով, լացելով մեր մոտ գալիս, աղաչում, որ մի բան անենք, օգնենք, տները ձեռքներից վերցնում են:
Հենց գործի էինք գալիս, հեռախոսը պայթում էր զանգերից. թե բա հասեք, մեզ տներից վռնդում են, մեր տունը քանդում են, մեզ փողոց են շպրտում: Բնական է, որ ամեն տեղ չէինք կարող գնալ. Կոզերնի թաղամասից մինչև Հյուսիսային պողոտա, Պուշկին, Բուզանդ, ո՞ր մեկը գնայինք: Որտեղ վազում էինք, նույն պատկերն էր` ոստիկաններով, ԴԱՀԿ աշխատակիցներով, սպեցնազով մարդկանց տներից դուրս էին հանում, տան եղած-չեղածը շպրտում փողոց` կին, երեխա, ծեր, բացարձակ հաշվի չէին առնում, Սամվել Մայրապետյանն էլ հոխորտում էր` լավ էլ գին եմ տալիս, էդ ա, ուզում եք, չեք ուզում, էդ ա… մարդը պրոբլեմ չուներ, Քոչարյանի մերձավորն էր, Արմենչիկի բիզնես-պարտնյորը:
Ու չեմ մոռանում երեխաների հետ փողոցում հայտնված կանանց անեծքները Սամվել Մայրապետյանի հասցեին. անիծում էին, թե բկիդ է կանգնելու ագահությունդ, ոʹր չես մարսելու, ոʹր վերև Աստված կա, վաղ թե ուշ մարդկանց տներից զրկելու համար պատժվելու ես, թող քո երեխաները նույն օրին արժանանան:
Ոնց որ թե վերև Աստված մարդկանց ձայնը լսել է… Մեկ էլ հիշի, որ Սամվել Մայրապետյանի չափ մարդիկ անիծում էին Գրիշա Հարությունյանին…»:
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան