«Կարող ա՞ ինչ որ սեկրետ ունես ախպեր». hraparak.am

Ճիշտն ասած` ես մի փոքր ավելի մեծ կարծիք ունեի Փաշինյանի մասին, բայց նա իր յուրաքանչյուր նոր քայլով ստիպում է ինձ առավել շրջահայաց լինել իր պարագայում: Չարժե, կարծում եմ, այլևս քննարկել Դուշանբեից վերադառնալուց հետո նրա երևանյան արկածները, որոնք այդպես էլ չտեղավորվեցին ոչ «վարչապետիզմի» ոչ էլ մանավանդ պառլամենտարիզմի շրջանակներում: Նա շարունակում է ԱԺ արտահերթ ընտրություններ պահանջել դեկտեմբերին: Ինչո՞ւ: Վարչապետի բերած միակ պատճառաբանությունն այն է, որ գործող ԱԺ պատգամավորները ժողովրդին չեն ներկայացնում և չգիտեն, թե ում մանդատն են իրացնում: Սա լուրջ չէ: Փաշինյանը, փաստորեն, ասում է, որ ԱԺ պատգամավորները միայն 2018 թվականի մայիսի 8-ին ներկայացրեցին ժողովրդին: Եվ դա այն օրն է, երբ իրեն ընտրեցին վարչապետ: Դրանից հետո, հասկանում ես, պատգամավորները սկսել են օրումեջ ներկայացնել ժողովրդին, երբ մեկը մյուսի հետևից դակում էին Փաշինյանի անճարակ կառավարության որոշումներն ու նախաձեռնությունները: Բայց, ահա, Փաշինյանը Դուշանբեից գալիս է ու պնդում, որ, չէ, ԱԺ-ն հենց հիմա պետք է լուծարվի: Ինչո՞ւ: Հանրապետությունում ոչ ոք չունի այս հարցի պատասխանը: Շտապելուց Փաշինյանը հերթական սխալն է թույլ տալիս: Նա ոչ մի կերպ չի կարողանում բացատրել, թե այդ դեպքում ինչու է ընդունել 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքները: Ասում է` մենք այն ժամանակ բողոքել ենք, ասել ենք, որ ընտրակաշառքներով է ընտրվել ԱԺ-ն: Այո, ասել եք, շատերն են ասել, բայց ի՞նչ եք արել ասելուց հետո: Հաճույքով ստանձնել եք մանդատները, որպես խմբակցություն գրանցվել ԱԺ-ում և անգամ պատգամավորական երդում տվել: Կարո՞ղ էր Փաշինյանը վայր դնել «Ելք» խմբակցության մանդատները և ՍԴ-ում բողոքարկել ԱԺ կեղծված ընտրությունների արդյունքները: Կարող էր: Կարո՞ղ է նա այսօր, արդեն վարչապետի կարգավիճակով, դիմել ՍԴ և վիճարկել գործող ԱԺ-ի սահմանադրականության հարցը: Կարող է: Բայց չի անում, որովհետև ԱԺ ընտրությունների արդյունքներն ընդունած բոլոր քաղաքական ուժերին ու եվրոպական կառույցներին կհանի իր դեմ: Այսինքն` Փաշինյանը նաև խորամանկ է ու այնպես էլ չէ, որ չի կարողանում երկու էշի գարի ջոկել իրարից: Վարչապետի համար դա վատ չէ, բայց կարող էր ավելի լավ լինել, եթե նա չփորձեր ԱԺ ընտրթյունների վիճարկման հարցը պատճառաբանել ինչ-ինչ ժամկետներով: «Հրապարակի» թղթակցի հարցին` իսկ ինչո՞ւ հիմա չեք դիմում Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով, որ սահմանադրական լինի պրոցեսը (ԱԺ-ն ցրելու, Էդ.Ա.), Փաշինյանը մի պատասխան է տվել, որի վրա եփած հավն էլ կծիծաղեր: Բառացի մեջբերեմ. «Ձեր ասածը գիտե՞ք ինչի ա նման, նման ա, որ ասեք՝ ինչի չեք դիմում Սահմանադրական դատարան, ենթադրենք, միջնադարում տեղի ուենցած մի որևէ իրադարձություն փոխելու կապակցությամբ»: Ժողովուրդ ջան, եկեք բոլորով կզնք, Փաշինյանն էլ մեզ հետ, որովհետև բումերանգը հետ է գալիս: Ասում է` ո՞նց կարող ենք միջնադարում եղած բաները ՍԴ-ում վիճարկել: Մարդու մտքին տեղ լինի, պարոն Փաշինյան: Բա ինչպե՞ս եք վիճարկում 10 տարի առաջ տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունները, որտեղ, ձեր ասելով` հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչից հետո, այ քեզ տնաքանդություն, Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը: Եվ ուրեմն` ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում ՍԴ` ՍԴ-ի ուժով ԱԺ-ն լուծարելու համար: Ասեմ: Եթե ԱԺ-ի օրինակարգության վիճարկման հարցով մի հասարակ քաղաքացի դիմի ՍԴ, ՍԴ-ում ցուցամատը կտանեն քունքի մոտ և մի երկու անգամ հետուառաջ կպտտեն: Հիմա պատկերացրեք, որ նման հարցով վարչապետը դիմի ՍԴ: Շատ անհարմար բան կստացվի: ՍԴ-ն հանկարծ կարող է որոշել, որ ԱԺ-ն օրինակարգության խնդիր է ունեցել առաջին օրից, և բացառություն չի կազմել նաև 2018թ. մայիսի 8-ը, երբ փողոցի ճնշման տակ վարչապետ է ընտրել: Հետևաբար, օրինակարգ չէ նաև վարչապետը, որին ընտրել է ոչ օրինակարգ ԱԺ-ն: Այստեղ կարող է աղաղակ բարձրանալ` երկրում բան է փոխվե՛ե՛ե՛լ: Յա՛ա՛ա՛, ու մենք չենք իմացե՞լ: Ե՞րբ: Վարչապե՞տ: Դե այդպես ասեք, ասեք Երկրի բանն ա փոխվել` վարչապետը: Եթե չեմ սխալվում, մեր սահմանադրությամբ վարչապետ է դառնում ԱԺ ընտրություններում մեծամասնություն ստացած ուժի ներկայացուցիչը: Ժողովուրդը, կարծես, ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը լինի հենց այդպիսի վարչապետ: Դրա համար պետք է տեղի ունենան ԱԺ «դաժե» արտահերթ ընտրություններ և բոլորն են համաձայն այդ մտքին, բացի Փաշինյանից, որն ուզում է վարչապետ դառնալ բացառապես դեկտեմբերին: Օրն էլ նշել է` 20-ին ու սպառնացել` հրաժարական կտամ: Է, տուր: ԱԺ-ն էլ կվերցնի ու քեզ կընտրի վարչապետ: Հետո՞, մինչև ե՞րբ: Սա հո կապկազ թամաշան չէ՞: ԱԺ-ն ցրելու մի նորմալ տարբերակ ուներ Նիկոլ Փաշինյանը` իրար հետևից ԱԺ ներկայացնել այնպիսի օրնագծեր, որոնց ԱԺ մեծամասնությունը չկարողանար կողմ քվեարկել: Օրինակ` Ընտրական օրենքի այնպիսի նախագիծ, որտեղ փակ լինեն ընտրակեղծիք կատարելու բոլոր սողանցքները, գործարարության մասին այնպիսի օրենք, որով կվերացվեն բոլոր մենաշնորհները, Քրեական օրենսգրքի այնպիսի փոփոխություններ, որոնցով օրենքի առաջ իսկապես կհավասարվեն բոլորը, հարկային այնպիսի օրենսդրական փոփոխություն, որ կկանխի բոլոր ձախ եկամուտները: Կարո՞ղ էր Փաշինյանի կառավարությունն անել այս ամենը: Այլապես միայն հայտարարելով չէ` օլիգարխներ չկան, մենաշնորհներ չկան, հարկերից խուսափողներ չկան: Թե որ այդքան լավ է ամեն ինչ, էլ ինչո՞ւ եք ուզում ԱԺ-ն ցրել: Կրկնեմ հարցս` պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք ուզում ԱԺ-ն ցրել, ավելի ճիշտ` ինչո՞ւ եք ուզում, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի ունենան մինչև տարեվերջ: Հումորի դասականը կհարցներ. «Կարող ա՞ ինչ որ «սեկրետ» ունես, ախպեր»: hraparak.am

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am