Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 01 ZՍ 077 համարանիշի, Lada Priora մակնիշի 60 PN 060 համարանիշի և Honda մակնիշի 19 QQ 190 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով Lada Priora–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակաի 3-րդ դասակի տեսուչներ Արտակ Ավագյանն ու Արման Վարդերեսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից վթարի վայր է ժամանում օրվա հերթապահ հետաքննիչը: Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ Էրեբունու տարածքայինի ծառայողները: Ճանապարհահին ոստիկանութունը պարզում է վարորդների ինքնությունը: Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան