Չնայած պատժամիջոցներին՝ Կիմ Չեն Ինը Փոմփեոյի հետ հանդիպման է գնացել Rolls-Royce Phantom-ով
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հոկտեմբերի 7-ին Փհենյանում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման է գնացել Rolls-Royce Phantom մեքենայով, գրում է The Drive-ը (պատկանում է ամերիկյան Time ամսագրին)՝ ուսումնասիրելով բանակցություններին հյուսիսկորեացի ղեկավարի ժամանման տեսագրությունը: The Drive-ը նշում է, որ Կիմ Չեն Ինը ժամանել է Mercedes-Maybach Pullman Guard զրահապատ լիմուզինով «Այն, որ Rolls-Royce-ը ցուցադրվել է Փոմփեոյի հետ հանդիպաման ժամանակ, պատահականություն չէ: Այդպիսով Հյուսիսային Կորեան ցուցադրեց իր անհնազանդությունը պատժամիջոցային ռեժիմին»,- ասվում է հոդվածում:
