Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Իմ շատ սիրելի էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են՝ մյուսները դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու խաղահրապարակներ, շուտով արդեն նոր մեծ այգի, որը ի դեպ բացառիկ նվեր է 2800-ամյա մեր քաղաքին և հենց այդտեղ էրեբունցիներով առաջին անգամ կնշենք մեր սիրելի քաղաքի տոնը, մենք հասցրեցինք նաև ամբողջությամբ հիմնանորոգել մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, բացել նոր ամբողջությամբ վերանորոգված մանկապարտեզ ու սա դեռ սկիզբն էր… Այս ընթացքում իմ դռները միշտ բաց են եղել ձեր առջև և առանց արհեստական խոչընդոտի շփվել ենք, ինչպես օնլայն հարթակում, այնպես էլ տետատետ: Ես վստահ եմ` մենք կարողացանք միասին աշխատել, որովհետև իրար խաբելու, վախենալու կամ ավելի լավն երևալու միտում երբեք չենք ունեցել: Մենք այն ենք, ինչ կանք` պարզ, հասարակ, կամեցող: Պարզապես ուզում եմ, որ հետայսու նույնպես այս լավ ու բարի մթնոլորտը շարունակվի` ի նպաստ մեր սիրելի վարչական շրջանի: Ուզում եմ` մեզանից յուրաքանչյուրը վաղը տեսնի ավելի բարեկարգ վարչական շրջան, ուզում եմ վստահ լինեք, որ հենց մենք եք այս տան տերը` պահանջե՛նք ու պահպանե՛ նք: Սիրելի էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ հույս ունենալով, որ նոր ղեկավարը մեր՝ բնակիչներիս հետ միասին, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը, իսկ մենք մեր հերթին պատրաստակամություն կհայտնենք օգնելու՝ ավելի լավ Էրեբունի կառուցելու գործում: Իսկ վերջում` անկեղծ շնորհակալ եմ ձեզանից իմ բնակիչներ, յուրաքանչյուրիցդ առանձին-առանձին, իմ աշխատակազմից, առանց որոնց ոչ մի ծրագիր իրականություն չէր դառնա և իմ Հայաստան աշխարհից, որի հպարտ էրեբունցի զավակն եմ ես: Խաղաղություն և բարօրություն մեր երկրին: Մինչ նոր հանդիպում»։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am