Ռուսաստանը «կապասառեցնի» հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե...
gazeta.ru-ն հայտնում է,որ Ռուսաստանը պատրաստ է «ապասառեցնել» Թուրքիայի հետ հարաբերություններն այն պայմանով, որ վերջինս ընդունի ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման մեջ իր մեղքը , հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «Ռուս-թուրքական հարաբերությունները, մեղմ ասած, ավելի լավը ցանկանալու տեղ են թողնում: Ինչպես գիտեք, հարաբերությունների սառեցումը մեր մեղքով չի եղել:Ռուսատանը պատրաստ է ապասառեցնել կոնֆլիկտը, եթե Թուրքիայի ղեկավարությունը խոստովանի, որ պատասխանատու է Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման համար, սակայն թուրքական կողմը դեռ «անգամ ակնարկներ չի անում»»,-ասել է նա։ Մատվիենկոն նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որն արգելափակում է քրդերի մասնակցությունը Ժնևում սիրիական բանակցություններին:
