Գյուղապետը տիրացել է նույն գյուղի բնակչուհու առանձնատանը. Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունել մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից առերեւույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու  առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ, որը, նախաքննություն կատարելու համար, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն է ստացվել 2018թ. օգոստոսի 7-ին: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից եւ որեւէ մեկը, խախտելով  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված սեփականության ձեռքբերման կարգը, 2000 թվականի փետրվար ամսից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Բնակչուհին ճանաչվել է տուժող: Բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրան ծանուցվել է՝ վարույթն իրականացնող մարմնին ներակայանալու վերաբերյալ, սակայն նա, առանց հարգելի պատճառի, քննությանը չի ներկայացել: Նկատի ունենալով, որ մեղադրյալը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարին բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության ՏՄՎ Իջեւանի բաժնից ստացվել է գրություն առ այն, որ համայնքի ղեկավարը բացակայում է բնակության վայրից: Ուստի՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին քննիչը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու եւ հետախուզում հայտարարելու մասին: Նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն  իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am